Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավանդական հայ ընտանիք: Ո՞րն է այն: Կա՞, թե չկա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Այս մի երկու ամիս է՝ քննարկվում է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի նախագիծը:

Այնքան խոսակցություններ եղան այս առթիվ: Ընդ որում, խոսակցությունները հիմնականում ընթանում էին ոչ առանց էմոցիաների, ամբիոնին մոտեցող ցանկացած մարդ, լիներ այս կողմից, թե այն կողմից, արտահայտվում էր կրքով, դառնում էր այնքան իմպուլսիվ, որ այդպես երբեք չեն խոսում իրավական կարգավորումներ ենթադրող փաստաթղթի մասին:

Եվ այս ֆոնին մեր հասարակությունը մի լավ բան իմացավ: Իմացավ, որ մենք ունենք ավանդական ընտանիք: Առավել ճիշտ տերմինաբանությամբ՝ ավանդական հայ ընտանիք:

Եվ իմացավ նաև, որ չգիտի, թե ինչ է այդ ավանդական հայ ընտանիքը:

Օրերս այդ առթիվ մի պաշտոնյա փորձեց բացատրել, թե ինչ է այն ու մոտավորապես այսքանը կարողացավ ասել՝ ավանդական հայ ընտանիքն այն է, որը ունենք: Նույնն է, որ ասես՝ ավանդական ընտանիքը ավանդական ընտանիքն է:

Ու ես էլ տեսա ու հասկացա, որ չգիտեմ, թե ինչ է ընտանիքը, առավել ևս՝ հայ ընտանիքը:

Այն դեպքում, երբ մինչ այդ, հատկապես մինչև այս տարիքիս հասնելը, բնականաբար սեփական մաշկիս վրա զգալով նաև լավն ու վատը, մտածում էի, թե գիտեմ հարցի պատասխանը: Գիտեի, որ ընտանիքն այն միությունն է, որը հիմնված է փոխադարձ սիրո և հարգանքի վրա: Բայց թե հայ ընտանիքն ինչո՞վ է տարբերվում սրանից, ա՛յ, այդ մասին չէի մտածել:

Այս քննարկումներից հետո նոր միայն ինձ համար պարզ դարձավ, որ, իրոք, մերն ուրիշ է, մերը հա՛յ ընտանիքն է: Դա քիչ է, հլա մերը նաև ավանդական հայ ընտանիքն է: Ու, այստեղ արդեն ուղեղիս սլացքը կանգ առավ. չգիտեմ, թե ինչ է Ավանդական հայ ընտանիքը:

Մեր սիրելի բարեկամ Վարդան Ջալոյանը լույս սփռեց հարցին: Նա տեղեկացրեց, որ ազգագրագետ Երվանդ Լալայանն իր աշխատության մեջ ներկայացնում է ավանդական հայ ընտանիքը:

Ասում է, որ մեր երկրի շատ տարածաշրջաններում, երբ ընտանիքի գլուխը թուլացել է (կարող եք որպես հոմանիշ օգտագործել «դիկտատոր» բառը) և այլևս ի վիճակի չի եղել ղեկավարել այն, զավակները նրան դրել են պարկի մեջ ու տարել–թողել անտառում: Մեկ այլ տարածաշրջանում էլ նրան մեկուսացրել են ընտանիքից ու թողել անխնամ: Ինչքան կձգի՝ կձգի:

Ու նոր հասկացա, որ երբ 10–12 տարեկանում բերանացի ասում էի Ավետիք Իսահակյանի «Մոր սիրտը» բանաստեղծությունը, մեղանչել եմ հերոսի առաջ: Նողկանք էի զգում որդու հանդեպ, երբ արտաբերում էի, թե պառավ մորը դրեց պարկն ու ուսն առավ, տարավ ու թողեց անտառում:

Բայց պարզվում է, որ դա ավանդական հայ ընտանիքի սուրբ սովորություններից է եղել: Ես էլ, իմ մի թիքա երեխա հալին, ի՜նչ եմ մտածել: Ինչպիսի՜ ատելություն եմ դրել բառերիս մեջ, երբ հասել եմ բանաստեղծության այդ հատվածին:

…Հիմա մեր խորհրդարանը կարծես կոնսենսուսի է եկել, կոնսենսուսի է եկել նաև երկու մասի բաժանված հասարակությունը: Օրինագիծն ինչ–որ նոր տեսքով ընդունվեց:

Բայց ասեմ, որ ինձ այլևս չի էլ հետաքրքրում, թե ինչն ինչպես եղավ, օրինագծի մեջ ինչն ինչով փոխվեց:

Հասկացա մի բան, որ ճիշտ է, երբ ասում են, թե ամեն ինչ չիմանալուց է գալիս: Չիմանալուց էր, որ մեր հասարակության մի մասն ասում էր խնձոր, մյուս մասը խոսում էր տանձի մասին:

Նրանք, ովքեր դեմ էին օրինագծին, դեմ էին, որովհետև այնտեղ միասեռականներին արտոնություններ տալու դուռ էին տեսնում: Իսկ մյուս մասը, որ կողմ էր, կողմ էր, ոչ թե նրա համար, որ ցանկանում էր միասեռականների համար բացված դուռ տեսնել, այլ պարզապես ասում էին՝ օրենք է, թող մարդկանց բռնություններից զերծ պահի:

Բայց կարծես թուլացավ պարանը. ձգողներն իրենց հանգստի են տվել:

Միայն, անկեղծ եթե լինեմ, իմ մտքերի մեջ է, որ քաոսն ավելացավ: Մտածում եմ՝ առաջնորդվենք պարզ դիտարկումներով, էլի՛, որպես հիմք ընդունենք այն, ինչը կա բնության մեջ, ինչը տեսնում է նաև մեր աչքը: Այն ընտանիքն է լավը, որտեղ կա սեր: Այն ընտանիքն է վատը, որտեղ չկա սեր: Չեմ ասում ատելության մասին:

Այսքանը հերք չէ՞ մեզ, որ ազգովի ճամարտակում ենք մի բանից, որից տեղյակ չենք: Եվ դա նրա համար, որ ինչ է, թե հայ ենք:

Է՜, մենք հայ ենք, մյուսն էլ ռուս է, վրացի է, կոլումբացի է, կամ եսիմ ինչ է… Առավելությունը ո՞րն է այդտեղ:

 

Գոհար Սարդարյան

 

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ