Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոյի խոսքով` 2016 թվականին Ռուսաստանի ներդրումը Հայաստանում կազմել է ավելի քան 2 միլիարդ դոլար:
«Ապագայում Ռուսաստանը նախատեսել է ներդրում իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Իհարկե, այս հարցը շուտափույթ լուծել չես կարող, որովհետև իրանական շուկան բավականին անսովոր է, և այն չհետազոտելով՝ չի կարելի ներդրումներ կատարել: Պետք է նաև հասկանալ, թե ինչ տեսակի ապրանքներ են պետք Իրանին»,– դեկտեմբերի 13–ին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկոն:
Ըստ Բաբկոյի` Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է, որտեղ իր ներդրումն ունի Ռուսաստանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



