Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Վրիպակն» ու ՌԴ սահմանապահ զորամասը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչպե՞ս խմբագրվեց պաշտոնական հիմնավորումը. պարզաբանում է «Փաստ» օրաթերթը

 

Երեկ Կառավարության նիստի օրակարգում «Գնման պայմանագիրը դադարեցնելու մասին» սովորական թվացող խորագրի տակ մի ակնառու հարց էր ներառվել: Խոսքը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը դադարեցնելու մասին էր:

Ըստ հիմնավորման՝ պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ–2 Երևան–Գորիս–Մեղրի–Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

«Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ–ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար:

Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:Հիմք ընդունելով վերոշարադրյալը և այն հանգամանքը, որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետևանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել պայմանագիրը սահմանված կարգով դադարեցնել: Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ–ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Այն, որ ՌԴ սահմանապահ զորամասը ՀՀ պետական կառույցին թույլ չի տվել շինաշխատանքներ կատարել, անվիճելի է: Կառավարության նիստի օրակարգում ներառված հիմնավորումն է սա փաստում: Այս մասին չկան մամուլի հրապարակումներ, որոնք թույլ կտային պաշտոնյաներին հանգիստ և անկաշկանդ հերքել տարածված տեղեկությունը:

Ուշագրավը, սակայն, ոչ միայն ռուսական սահմանապահ զորքերի գործոնով պայմանագրի դադարեցումն էր, այլև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի՝ հարցի շուրջ տրված պատասխանը: Պարզվում է՝ պաշտոնյաները նաև պաշտոնական տեղեկատվությունը հերքելու, այն «վրիպակ» համարելու մեծ տաղանդ ունեն:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Պայմանագրով՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանք է նախատեսված, որի հիմնական՝ 9,5 միլիոնի աշխատանքը շինարարն ավարտել է: Եվ քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ–տուգանքների տակ չընկնի:

Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,–ասել է նա՝ հավելելով, որ ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, և իրանական կողմը առարկություններ ունի, քանի որ գետը թեքվում է դեպի ՀՀ–ի կողմը: Լրագրողները հիշեցրել են Կառավարության հիմնավորումը, որտեղ հստակ նշված է ռուսական սահմանապահների հանգամանքը: Արսեն Հարությունյանը վստահեցրել է, թե դա վրիպակ է եղել:

Հետաքրքիր է, հիմնավորումը կազմող գործադիրի աշխատակիցները որքա՞ն պետք է հուզված կամ շփոթված լինեին, որ, օրինակ՝ ռուսական սահմանապահներին չտարբերեին իրանցիներից: Բացի այդ, Ջրպետկոմի և վերոնշյալ հիմնավորումները ոչ միայն տարբեր իրողությունների մասին են, այլև հակասում են իրար: Ավելին, որոշման նախագիծը, որտեղ նշվել է ՌԴ սահմանապահ զորամասի հետ համաձայնության չգալու փաստը, ներկայացվել է կոնկրետ Արսեն Հարությունյանի կողմից:

Այս դեպքում, ո՞րն է հարցն իրանական կողմի վրա գցելու նպատակը: Ասելու, որ «մենք ռուսական կողմի հետ որևէ խնդի՞ր չունենք»: Միգուցե: Իրականում Արսեն Հարությունյանը խմբագրում է «վրիպակը», ինչի շուրջ արդեն որոշակի աղմուկ է բարձրացել: Առանց այն էլ՝ ռուսական հեռուստաալիքների շուրջ ձևավորված բացասական տրամադրությունները հազիվ մարում են, նոր ինտրիգներ պետք չեն:

Ի դեպ՝ պայմանագրի դադարեցման հանգամանքը տարօրինակ ձևով դասվել էր նիստի չզեկուցվող հարցերի մեջ: Այնուամենայնիվ, այն չզեկուցվող հարցերի մեջ պարտակելու փորձը չփրկեց «աղմուկից»:

 

Աննա Բադալյան



Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան