«Սևան» ՔԿ հիմնարկում տեսակցության եկած անձի մոտից առգրավվել են պոլիէթիլենային փաթեթներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 12–ին` ժամը 15:00–ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Վ. Ն.–ին տեսակցության եկած քաղաքացի Մ. Բ.–ի կոշիկների միջից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են երկու պոլիէթիլենային փաթեթ, որոնցում առկա էր ընդհանուրը 49 գրամ քաշով սպիտակ, կասկածելի փոշենման զանգված:
Դեկտեմբերի 14–ին` ժամը 11:00–ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.–ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Կ. Ն.–ին: Վերջինիս մոտից հայտնաբերել են 13 գրամ ընդհանուր քաշով դարչնականաչավուն բուսական զանգված:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



