Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեր շահածն ու կորցրածը հայ–թուրքական հարաբերությունների բացակայությունից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը

 

– Պարոն Մանոյան, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ–թուրքական արձանագրությունները հետ կանչելու մասին: Դա ուշացա՞ծ քայլ էր ձեր կարծիքով:

– Այո, կարիք չկար մինչև գարուն սպասել: Բայց հիմա նախագահն ասել է, որ մինչև գարուն առ ոչինչ կլինեն արձանագրությունները: Եվ կարծում եմ, որ պատճառ չկա, որ այն չիրագործվի:

 

– Ձեր կուսակցությունը՝ ՀՀԴ–ն, ի սկզբանե դեմ էր արձանագրություններին: Եվ այս տարիների ընթացքում, քանի դեռ դրանք պահպանվում էին մեր քաղաքական օրակարգում, մեր երկիրը ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց դրանց հետևանքով:

– Թուրքիային հնարավորություն տրվեց որոշ բաներ ստանալ: Եվ ստանալ՝ առանց դիմացը որևէ բան տալու: Մինչև 2014 թվականը Թուրքիային հաջողվում էր օգտագործել այդ արձանագրությունները, որպեսզի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իր վրա եղած ճնշումը մասամբ մեղմանար:

Իսկ արդեն 2014–15–ին, երբ արդեն պարզ էր, որ չվավերացնելու հիմնական մեղավորը Թուրքիան էր, և արդեն ցեղասպանության 100–ամյա տարելիցի շեմին էինք նաև, այլևս չկարողացավ օգտագործել արձանագրությունների իրողությունը:

Եվ, փաստորեն, այս ժամանակահատվածում ակնհայտ եղավ այն, ինչ իրականում մենք ասում էինք ի սկզբանե: Որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Եվ այն երեք նախապայմաններից, որոնք առաջ էին քաշված, կարելի է ասել, դեռևս անկախությունից առաջ, երկուսը բավարարվում էին արձանագրությունների մեջ: Իսկ մյուսը՝ Արցախի հարցը, փաստորեն Թուրքիան առաջ քաշեց արձանագրությունները վավերացնելու համար:

Սակայն, ի վերջո, հնարավոր եղավ արձանագրություններով Թուրքիայի ստանալիքը սահմանափակել: Եվ դա՝ նրա իսկ վարած քաղաքականության պատճառով: Որովհետև արդեն բոլորի համար ակնհայտ եղավ, որ թուրքական կողմն է, որ չի վավերացնում արձանագրությունները:

Նաև, ինչպես ասացի, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը աշխարհում այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որ չկարողացավ ճանաչման դեմն առնել:

 

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում ապագան. ինչպիսի՞ պարագաներում կարող են հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվել:

– Երբ Թուրքիայում իշխանության գա քաղաքական մի ուժ, որն իսկապես պատրաստ է առանց նախապայմանների Հայաստանի հետ ձևավորել դիվանագիտական հարաբերություններ:

Եվ այս առումով, կարծում եմ, որ Հայաստանն այլևս անելիք չունի: Հավանաբար բացի նրանից, որ շարունակի պնդել, թե ինքը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ:

Իսկ մինչ այդ, քանի դեռ Թուրքիայում իշխանության չի եկել նման ուժ, որպես պետության կամ որպես հասարակության, մեր անելիքն այն պետք է լինի, որ թուրք ժողովրդին ծանոթացնենք իր պատմությանը: Քանզի հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը, որը վարել է թուրքական հանրապետությունն իր գոյության ողջ ընթացքում, նաև հենց իրենց՝ թուրք ժողովրդի պատմությանն է վերաբերում: Նրանք ժխտում են նաև իրենց իսկ այդ ժամանակաշրջանի պատմությունը: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի թուրքական հասարակությունը ևս հնարավորություն ունենա ծանոթանալ իր պատմությանը:

Այնպես որ, ընդամենը մենք ա՛յս կարող ենք անել: Մնացածը թուրքերի խնդիրն է, որ կարողանան իրենց երկրում ձևավորել այնպիսի իշխանություն, որը պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Թե չէ, գոնե առաջիկա տարիներին, այս հարցում ճիգեր թափելն այնքան էլ լուրջ չէ հայկական կողմի համար: Եթե հաշվի առնենք հատկապես այն բոլոր զարգացումները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում: Այսօր այս երկիրն այնքան խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը նրա առաջնահերթություններից չէ:

 

– Շատերը համարում են, որ այդքան էլ մեզ համար կենսական չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Բերում են Իսրայելի օրինակը: Նաև փաստում են, որ այնպես չէ, որ մենք ամբողջությամբ ենք շրջափակման մեջ. ունենք ելքի երկու ուղի և այլն, և այլն: Այս առթիվ ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

– Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նշանակում է թշնամանք կողմերի միջև: Եվ թշնամանքի վերացումն է առավել կարևոր: Բայց ոչ այնքան կարևոր, որ դրա դիմաց մենք ինչ–որ բան վճարենք մեր ազգային շահերի հաշվին:

Եվ պատահական չէր, որ սկզբնական շրջանում մեր կուսակցության՝ դաշնակցության տեսակետը հետևյալն էր՝ Թուրքիան նախ հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչի, որից հետո նոր միայն նրա հետ հաստատենք դիվանագիտական հարաբերություններ:

Սակայն հետագայում մենք որոշ չափով փոխեցինք մեր տեսակետը՝ այն համաձայնեցնելով պետության՝ անկախության առաջին իսկ տարիներից որդեգրած քաղաքականությանը: Այն է՝ պետք է հաստատենք հարաբերություններ առանց նախապայմանների:

Սա նվազագույնն էր, որ Թուրքիան պարտավոր էր անել: Սակայն սա ևս մերժում է:

Եվ նման պարագաներում մտածել, թե մեր ամեն ինչը կախված է Թուրքիայից, նրա հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից կամ փակ սահմաններից են գալիս մեր բոլոր խնդիրները, սխալ կլինի:

Միշտ էլ մեր կուսակցությունը հրապարակավ հայտարարել է, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել երկրի ներսում: Անկախ նրանից՝ Թուրքիայի հետ հարաբերություններ կան, թե չկան:

Նաև ասել ենք, որ պետք է պատրաստ լինենք այս երկրի հետ ձևավորվելիք ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարաբերություններին: Այդ նպատակով 2009 թվականին, այսինքն՝ արձանագրությունների ստորագրումից դեռ առաջ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել: Պարզվել է, որ եթե վաղը սահմանները բացվեն, ապա մենք մեծ շուկա չենք շահելու: Որովհետև մեր արտադրանքը Թուրքիայում վաճառելու հնարավորություններ չունենք: Դրանք չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք Թուրքիան սահմանել է ներմուծվող ապրանքների նկատմամբ:

 

Գոհար Սարդարյան

 

Նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ