Մասնակի այրվել է տրոլեյբուսի վարորդի խցիկի հատվածը. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 7:25-ին Երևանի Արշակունյաց պողոտայում հ. 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Հրդեհի պատճառով մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



