Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գործազուրկների 36,3%–ը գյուղաբնակներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

2017 թվականի նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 88,2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,9%–ով, իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 8,7%: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,4%–ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9%–ով:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82,5%–ը կամ 72,8 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11,0%–ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 10,7%–ով:

Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է 66,5%–ը կամ 48,4 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 24,3%–ը կամ 17,7 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4,3% կամ 3,1 հազ. մարդ:

Զվաղվածության պետական գործակալության տվյալներով՝ գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում են 36,3%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8,6%–ով:

2017 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 17,8%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,6%–ով, իսկ առաջին եռամսյակի նկատմամբ 1,2%–ով:

Իսկ, ըստ ԱՎԾ–ի տվյալների, աշխատանքային ռեսուրսները կազմել են 2094,1 հազ. մարդ, տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը` 826,7 հազ. մարդ, տնտեսապես ակտիվ բնակչությունը` 1267,4 հազ. մարդ: Այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ համապատասխանաբար աճել է 3,7%–ով, 4,9%–ով և 2,9%–ով:

Գործազուրկների թվաքանակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19,3%–ով աճել է գյուղաբնակների թիվը, փոխարենը 9,8%–ով նվազել է գործազուրկ կանանց թվաքանակը:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12,5%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17,4%, արհեստագործական կրթություն ունեցողները` 5,3%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55,4%:

Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16–29 տարեկանները կազմում են 24,3%, 30–44 տարեկանները` 39,6%, 45–54 տարեկանները` 19,9%, 55–ից բարձր տարիքի անձինք` 17,1%:

2017 թ. հունվար–հոկտեմբեր ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 7218 աշխատանք փնտրող , որից 4459–ը` կին, 2349–ը՝ երիտասարդ, 142–ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:

Աշխատանքի տեղավորվածները հիմնականում արդյունաբերության (19,2%), մեծածախ և մանրածախ առևտրի (17,6%), սպասարկման (18,2%) ոլորտներում են:

Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկներ, համակարգչային մասնագետներ, ճարտարագետներ, հաշվապահներ: Մարզերում պահանջարկված են հատկապես դասավանդողները:

 

Մանյա Պողոսյան

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ