Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հռոմի պապը փորձում է դիմակայել համակարգին, որը մարդկությանը տանում է դեպի կործանում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

 

– Պարոն Մանուչարյան, վերջերս Հռոմի պապը, կարելի է ասել, խմբագրեց Աստծուն: Տերունական աղոթքի մի տողն առաջարկեց այլ կերպ կարդալ: Սա առաջացրեց կոշտ դիմակայություն նրա նկատմամբ: Իսկ կաթոլիկ եկեղեցու ղեկավարներից մեկն էլ Պապին մեղադրեց սատանիզմի մեջ: Անգամ նշեց, որ սրանք Նոր համաշխարհային կարգի օրակարգն առաջ տանելու քայլեր են:

Ինչպիսի՞ն է ձեր մեկնաբանությունը:

– Ես խորությամբ չեմ կարող մեկնաբանել Հռոմի պապի բոլոր քայլերը, բայց կասեմ մի բան՝ Հռոմի պապը աշխարհի ազդեցիկ այն հազվագյուտ անձնավորություններից է, ով փորձում է դիմակայել մարդկությանը դեպի կործանում տանող համակարգին: Հիշենք Հայաստան նրա կատարած այցը: Նա հայերիս փորձեց հետ պահել կործանման ճանապարհից՝ հիշեցնելով, թե մենք ով ենք իրականում: Առաջինը նա ասաց, որ ուխտագնացության է գալիս Հայաստան: Իսկ ուխտագնացություն են կատարում՝ գնալով սրբավայր:

Այսինքն՝ մեր երկիրը սրբությունների երկիր է: Մինչդեռ մենք մոռացել ենք այդ մասին: Եվ ապրում ենք ընդամենն ընթացիկ աշխարհի կանոններով: Այն է՝ ապրում ենք հաճույքների, կողոպուտների, անմարդկայնությունների աշխարհում:

Երկրորդը՝ նա հիշեցրեց մեզ, որ մենք այս աշխարհի մունետիկներն ենք: Մենք տեսել ու յուրացրել ենք եղած լավագույնը, լուսավորը և այն տարածել ենք աշխարհով մեկ:

Երրորդը՝ ասաց, որ մեր մեջ եղած ֆունդամենտալ արժեքի՝ հայկականության մասին մենք մոռացել ենք: Իսկ հայկականությունն անգամ ավելի բարձր արժեք է, քան որևէ այլ բան: Անդրադառնալով Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցու իր երկու բարեկամ հայ քահանաներին, ասաց՝ երկարատև բարեկամությունից հետո ես հասկացա, որ ինձ համար նրանց մեջ եղած կարևորագույնը ոչ թե անգամ նրանց քրիստոնյա քահանա լինելն էր, այլ հայկականությունն էր:

Նա փաստորեն մեր ժողովրդին հիշեցրեց այն սկզբունքային արժեքների մասին, ինչից մենք շեղվել ենք: Նաև ցույց տվեց, թե վերադարձի ուղին որն է:

Եվ Հռոմի պապն այդպես է վարվում բոլոր ժողովուրդների հետ: Նրա դերը հենց այսպիսին է մարդկության համար:

Տերունական աղոթքի այդ տողի հետ կապված նրա նախաձեռնությունն էլ, վստահաբար, կապված է այս հարցերի կոնկրետացման խնդրի հետ:

Ի վերջո, մեկ բան անվիճելի է՝ ամեն մեկը Քրիստոսով պետք է աշխարհ մտնի: Եվ այլևս թե ինչպես արտասանել այս բառը, ինչպես ասել մյուսը, արդեն էական չէ:

Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարդկանց անընդհատ փորձում են շեղել ճշմարիտ ուղուց, գայթակղել նրանց, ապա տվյալ տողի մեջ փոփոխություն նախաձեռնելով, հաստատ կաթոլիկ հովվապետը որոշակի մի հարցի, որոշակի մի իրավիճակի պատասխանն է տալիս:

 

– Իսկ ինչի՞ համար է մեղադրական այս աղմուկը:

– Համակարգը, որը պահապանն է ներկա աշխարհի, ներկայացված է ամենուր: Այդ թվում՝ նաև կաթոլիկ եկեղեցում: Եվ ամենահեշտ բանը Պապին մեղադրելն է նման հարցերում ու նրան ոչ հավատավոր ներկայացնելը:

Մինչդեռ մարդու գործունեությունը գնահատում են նրա ընդհանրական ուղղվածության մեջ: Իսկ Պապի գործունեության ուղղվածությունը արդեն իսկ հստակ է: Սակայն թե կոնկրետ որ քայլում նա ինչքա՞ն է կարողանում առաջ գնալ, որքա՞ն չի հաջողում, այլ հարց է արդեն:

 

Գոհար Սարդարյան

 

Նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ