«Արարատ 73»–ն ընդգրկվել է վերջին 50 տարում ամենաշատ այցելություն ունեցած նախկին ԽՍՀՄ թիմերի տասնյակում
ՍՊՈՐՏ«Արարատ 73»–ը նախկին ԽՍՀՄ երկրների այն թիմերից մեկն է, որի խաղերին ամենաշատ երկրպագուներն են այցելել վերջին 50 մրցաշրջանների ընթացքում:
«БИЗНЕС Online» պարբերականի կազմած ցանկում Երևանի «Արարատն» այս ցուցանիշով զբաղեցրել է 6–րդ հորիզոնականը, գրում է Rusarminfo–ն:
«Արարատի» չեմպիոնական տարում` 1973 թվականին, թիմի 15 տնային խաղերում հանդիսականների թիվը կազմել է 56867 մարդ:
«Մրցաշրջան 1973: Երևանյան ակումբն առաջին ու վերջին անգամ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն: Սա ակումբի մեծագույն նվաճումն է: Ինչ կարելի է ասել, երբ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո «Արարատը» միայն մեկ անգամ է դարձել Հայաստանի չեմպիոն` 1993 թվականին»,– նշում է պարբերականը:
Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թբիլիսիի «Դինամոն», որի հաճախելիությունը 1977 թվականի մրցաշրջանի 15 տնային խաղերում կազմել է 68200 հանդիսական: