Գյումրիում վերջին հաշվառման արդյունքով կա 2414 բնակելի տնակ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳյումրիում վերջին հաշվառման արդյունքով կա 2414 տնակ: Սրանք այն տնակներն են, որտեղ մարդիկ են բնակվում: Սրան զուգահեռ կան նաև չբնակեցված տնակներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ չբնակեցված տնակների խնդիրը հաջորդ տարի կներկայացվի ավագանու քննարկմանը:
«Դիմենք ավագանուն՝ քաղաքը չբնակեցվող տնակներից ազատելու խնդրով. խոսքը այն տնակներին է վերաբերում, որտեղ 10 կամ 20 տարի մարդ չի բնակվում»,– նշեց Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ կիրականացվի նաև վերլուծություն բնակվող տնակների ընտանիքների կարգավիճակները պարզելու համար:
«Փորձենք ելք գտնել նաև այն ընտանիքների համար, որոնք պարզապես ժամանակին փաստաթուղթ չներկայացնելու պատճառով դուրս են մնացել անօթևանի կարգավիճակից»:
Քաղաքապետի տեղեկացմամբ, այս պահին 739 քարե տնակ կա: Այս տնակների սեփականաշնորհման թույլտվություն տալու խնդիրով ևս համայնքը պատրաստ է դիմել կառավարությանը:



















































