Նոր թանգարաններ
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանի տարածքում նախատեսվում է նոր թանգարաններ ստեղծել: Այս մասին դեկտեմբերի 22–ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«2018–ին նախարարությունը կհայտարարի նոր թանգարանների բացման մասին: Մենք համագործակցում ենք մասնավոր ներդրողների հետ, որոնց հատկացրած գումարներով առաջիկայում Երևանում Լուսանկարչության թանգարան կստեղծվի, կկազմակերպվի նաև հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների անհատական ցուցադրությունը: Հավանական է, որ թանգարանը նրա անունը կրի»,– նշեց նախարարը:
Նրա խոսքով` Երևանում կբացվի Գորգի թանգարան, իսկ Հաղպատում` Սայաթ–Նովայի թանգարան:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



