Բացառիկ լուսանկարներ են հայտնաբերվել, որոնք կցուցադրվեն 2018 թ.-ի ապրիլին
ՄՇԱԿՈՒՅԹՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերով հաջողվել է հայտնաբերել մինչ օրս անհայտ շուրջ քսանհինգ նոր լուսանկար՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցներին ֆրանսիական ռազմանավերի միջոցով տարհանելու տեսարաններով:
Թանգարան-ինստիտուտից Past.am-ին հայտնում են, որ հայտնաբերված բնօրինակ լուսանկարներն արվել են 1915 թվականի սեպտեմբերին ֆրանսիական ռազմածովային նավատորմի սպայի կողմից:
Լուսանկարները ներկայացնում են նավակներով խաղաղ հայ բնակչությանը դեպի ռազմանավեր տեղափոխելու գործողությունները, նավերի տախտակամածին նրանց տեղավորումն ու այլ տեսարաններ:
Նորահայտ բնօրինակ այս լուսանկարները հանրությանը կներկայացվեն 2018 թ. ապրիլին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



