Քրեակատարողական վարչությունը՝ կալանավորվածներին խոնավ խցերում պահելու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հերքում է կալանավորված երկու անձի խոնավ ու չջեռուցվող խցերում պահելու մասին հրապարակումները: Վարչության հաղորդագրության մեջ նշվում է.
«Դեկտեմբերի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին «մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում»` իրականությանը չեն համապատասխանում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գործում է կենտրոնացված ջեռուցում, և բոլոր խցերում պահպանվում է բնակության համար պատշաճ սենյակային ջերմաստիճան»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



