Երևանի ավագանին հաստատեց Արցախյան պատերազմի մասնակից Ապրես Հովհաննիսյանին բնակարան հատկացնելու նախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.18՝ 66.4քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Երկրապահ կամավորականների միության անդամ, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Ապրես Հովհաննիսյանին: Հարկ է նշել, որ վերջինը, ինչպես նաև նրա որդին՝ Արշակ Հովհաննիսյանը հանդիսանում են նաև 2016 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Արցախի հանրապետությունում տեղի ունեցած մարտական իրադարձությունների, ինչպես նաև դրանից հետո շփման գծում կազմակերպվող անվտանգության ապահովման գործողությունների ակտիվ մասնակիցներ:
Որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով Ապրես Հովհաննիսյանի անցած մարտական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը / 11 անձով բնակվում են մեկ բնակարանում/:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



