Մանկապարտեզների տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն՝ մի շարք խմբերի երեխաների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու անդամները հավանություն են տվել Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 2018թ. սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություններ կիրառելու որոշման նախագծին:
Ըստ այդմ, տեղական վճարի նկատմամբ կկիրառվի զրոյական դրույքաչափ, եթե երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևան քաղաքում, ծնողը ազատամարտիկ է և (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է, օրինական ներկայացուցիչներից մեկը ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն է իրականացնում, Երևան քաղաքում զոհված զինծառայողի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխա է: Սույն որոշումը տարածվում է նաև սիրիահայ ընտանիքների երեխաների վրա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



