Երևանի քաղաքապետի պատվոգրեր՝ ԵԿՄ 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակի առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկրապահ կամավորականների միության 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է շնորհել բրիգադի և ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության անդամներին, ինչպես նաև «Պատանի երկրապահ» ակումբի ղեկավարներին: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի ավագանու անդամ, ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը:
ԵԿՄ 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադը կազմավորման օրվանից եղել է Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում, աչքի է ընկել բարձր մարտունակությամբ և տոկունությամբ: Բրիգադի մարտիկները, ցուցաբերելով անսահման խիզախություն և հայրենասիրություն, ազատագրել են Արցախի ավելի քան 50 բնակավայրեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



