Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 300 սաների առջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոց, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 300 սաների առջև: Քաղաքապետը շրջել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, զրուցել աշխատակիցների և սաների հետ: Օգտվելով առիթից, արվեստի դպրոցի տնօրենը դպրոց հաճախող սաների ծնողների շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ վերանորոգումից հետո այս կառույցը ևս լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



