Երեւանի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է կերակրողի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում.
Երեւանի կենդանաբանական այգուց այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի է տեղափոխվել 35-ամյա Վարդան Գրիգորյանը, որը ձախ ձեռքի վնասվածք է ստացել առյուծի կողմից հարձակման ենթարկվելու հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
Վարդան Գրիգորյանը առյուծի հարձակումից ստացել է բազկի փափուկ հյուսվածքների վնասվածք՝ (հյուսվածքները քրքրված են):
Կենդանաբանական այգու աշխատակիցն այժմ Վերակենդանացման բաժանմունքում է, վիրահատության է ենթարկվել միկրովիրաբույժների կողմից: Վարդան Գրիգորյանի վիճակը ծանր կայուն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



