«Ժողովուրդ». Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը՝ Կարինե Ավետիսյանը, դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս տարվա հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը՝ Կարինե Ավետիսյանը, դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն։ Հիշեցնենք, նա բնակվում է նույն այն բակում, որտեղ ժամանակին ապրել Է ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ «Դեռ պարիսպը չեն դրել, սպասում եմ, տեսնենք, ինչ կլինի, իսկ հիմա քեռուս տանն եմ մնում։ Մենակ մարդ եմ ու չգիտեմ Էլ ոնց եմ կարողանալու գնալ այնտեղ և ապրել»,– «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց Կարինե Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին, այդ թվում երկու մանկահասակ երեխաներին սպանել Էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



