Ֆլորիդայում ավելի քան քսան մարդ է տուժել Boeing-ում բռնկած հրդեհի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվելի քան քսան մարդ է տուժել Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայանում Boeing 767 ինքնաթիռում բռնկած հրդեհի հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին: Օդանավը պատկանում է Dynamic Airways ավիաընկերությանը:
Հրդեհը տեղի է ունեցել ինքնաթիռի թռիչքից առաջ վառելիքի արտահոսքի պատճառով: Օդանավում գտնվում էր 101 մարդ: Նրանց մեծամասնությունը ինքնաթիռից դուրս է եկել փչովի շարժասանդուղքներով: Հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան քսան մարդ: Նրանցից մեկը լուրջ այրվածքներ է ստացել: Պատահարը հետաքննելու համար ստեղծվել է հանձնաժողով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



