ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երկրներին կոչ Է արել խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 29-ին պետություններին կոչ Է արել խուսափել տիեզերքում սպառազինությունների մրցավազքից, ինչպես նաեւ ավելացնելու ներուժն աստղակերպերի հետ բախման սպառնալիքին հակազդելու համար:
Բանաձեւը, որն ընդհանուր համաձայնությամբ ընդունվել Է Գլխավոր ասամբլեայի 4-րդ կոմիտեում, «բոլոր պետություններին, առանձնապես զգալի տիեզերական ներուժ ունեցող պետություններին համառորեն կոչ Է անում ակտիվորեն աջակցել տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխման նպատակին հասնելուն»:
Ինչպես նշված Է փաստաթղթում, դա կարեւորագույն պայմաններից մեկն Է «տիեզերական տարածության հետազոտման եւ խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության զարգացման» համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



