Բելլա Ախմադուլինայի «Однажды, покачнувшись на краю» բանաստեղծությունը Լիլիթ Գալստյանի թարգմանությամբ
ԲԼՈԳՄի անգամ, հայտնվելով հնարավոր
ամեն բանից անդին, մարմնիս մեջ նկատեցի
վավերական գոյությունը ինչ-որ ստվերի,
որ մղում էր ու հեռացնում կյանքս սովոր:
Ոչ ոք չտեսավ, նկատեց միայն տետրակս
ճերմակ, թե ոնց հանգցրի մոմերը վառվող,
որ այրվում էին գրվելու համար խոսքը
իմ վերջին. այլապես մեռնել ես չէի կարող:
Եվ ի՜նչ տառապանք. ես այնքան էի մոտ
տանջանքիս վերջին: Իսկ փխրուն հոգիս
Խոսքեր չէր գտնում,պարզապես ուրիշ
տարիք էր փնտրում՝ համառ որոնում:
Ես դեռ ապրում եմ ու էլի կապրեմ,
բայց այդ վայրկյանից երկրային տանջանքն
այն է ինձ համար, ինչը չեմ երգել,
իսկ մնացյալին ես երանություն անունն եմ տվել:
1960-ականներ
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



