20-ից ավելի միգրանտներ են զոհվել Եգեյան ծովում երկու նավակների խորտակման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ21 միգրանտ Է զոհվել Եգեյան ծովում Թուրքիայից Հունաստան ուղեւորվող երկու նավակների խորտակման հետեւանքով: Այս մասին, հաղորդել Է AP գործակալությունը:
Վերջինիս տվյալներով՝ առաջին միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Կալիմնոս կղզու մոտ: Այն 18 մարդու կյանք Է խլել, 138 միգրանտներ փրկվել են: Երկրորդ դեպքը տեղի Է ունեցել հոկտեմբերի 30-ի առավոտյան Հռոդոս կղզուց ոչ հեռու. զոհվել Է երեք մարդ, վեցին հաջողվել Է փրկել:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հոկտեմբերի 28-ին առնվազն տասը մարդ, այդ թվում յոթ երեխա Է զոհվել Եգեյան ծովում, որտեղ ջրասույզ են եղել միգրանտների փոխադրող մի քանի նավակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



