Նշանակման պահին՝ 120 հազար դոլարից ավելի գումարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 11–րդ (Մաշտոցի) բաժնի պետ նշանակված Սևակ Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մանուկյանին պատկանող բնակարանի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը, և այն նրա հայտարարագրում զետեղվել է որպես թանկարժեք գույք:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 35 միլիոն դրամ ու 54 հազար ամերիկյան դոլար: Նրա եկամուտները կազմել են 3 միլիոն 295 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Նշենք, որ Մանուկյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ՕՀՎ 25–րդ (Արտաշատի) բաժնի պետի պաշտոնը՝ 2016–2017 թթ.:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



