Մոսկվայում ընդհարվել են ադրբեջանական ու չեչենական քրեական «բանակները»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս, ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայում մեծ ընդհարում է տեղի ունեցել քրեական աշխարհի ադրբեջանական ու չեչենական խմբավորումների միջև, որին մասնակցել է հազարից ավելի մարդ:
Չեչենական խմբավորումները հարձակվել են օրենքով գող Ռովշան Լենքորանսկուն նախկինում պատկանող շուկաների վրա` փորձելով դրանց տիրանալ:
Նրանք, իբր, զենքի ուժով փորձել են շուկաներից վռնդել ադրբեջանցիներին:
Չեչեններին ղեկավարել է օրենքով գող Ազիզ Բուտուկաևը: Սակայն ադրբեջանական քրեական հանցագործ աշխարհը, օրենքով գող Լոտու Գուլիի ղեկավարությամբ, մի քանի հարյուր մարդկանցից բաղկացած զինված ավազակախումբ է հանել չեչենների դեմ: Չեչենները ստիպված են եղել ժամանակավորապես հրաժարվել շուկաներին տիրանալու մտքից: Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է 15 մարդ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



