Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շանթարգելի ու ընթացք հաղորդող վարորդի անհրաժեշտության մասին

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Օրեր առաջ գրող Լևոն Ջավախյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որով որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջարկում էր Վազգեն Մանուկյանին: Նրա այս հայտարարությունը բազմաթիվ հակասական արձագանքների պատճառ դարձավ: Բայց օրեր անց մամուլում, անկախ Ջավախյանի արտահայտած կարծիքից, լուրեր շրջանառվեցին Վազգեն Մանուկյանի հնարավոր թեկնածության մասին:

«Փաստը» զրուցել է Լևոն Ջավախյանի հետ՝ պարզելու թե ինչու հենց Վազգեն Մանուկյանը և ինչո՞ւ է նրան կոմպրոմիսային թեկնածու համարում:

– Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Հարցերի հարցն այն է, որ իշխանությունների և ժողովրդի միջև ատելության վիհ է առաջացել: Հարկավոր է այդ վիհը վերացնել, քանի որ դա մեր պետության և պետականության համար կարող է կործանարար լինել: Մեր ուզածն ի վերջո ի՞նչ է. իշխանություններից վրեժ լուծե՞լ, արյուն անե՞լ, թե՞ էս երկիրն աստիճանաբար ուղիղ ռելսերի վրա դնել: Ինձ թվում է` վերջինը:

Իշխանությունը գաթա, տորթ չէ, որ ամեն մարդ հաջողեցնի այն իր ձեռքը վերցնել: Իշխանությունը տքնաջան աշխատանք է, օրնիբուն տառապանք, ոչ թե ժողովրդին իշխելու, այլ ծառայելու, առաջին պաշտոնն է, բայց ժողովրդի համար ամենավերջին ծառան պետք է լինել:

Առաջադրելով իր թեկնածությունը, գուցեև իրեն վնաս եմ տվել, որովհետև լավն ուզողի հետ 1000 վատ ուզող կա, վատ կամեցող կա: Դեռ հարց էլ է՝ ինքն ուզում է, թե ոչ: Այստեղ էականը այն է, որ ես ուզում եմ նա լինի, ոչ թե նա ուզի լինել:

Թյուր պատկերացում կա իշխանության մասին: Մի անեկդոտ կա: Կոլխոզի նախագահ ընտրելիս մի չոբան առաջարկում է իր թեկնածությունը, հարցնում են՝ կարո՞ղ ես կառավարել, ասում է՝ վախում ես վիլիսիցը վեր ընկնե՞մ: Հիմի հարցը ոչ թե վիլիսից վեր ընկնելու, այլ վիլիսը վեր ընկնելու մասին է: Պիտի երկրին այնպիսի վարորդ բերել, ով և՛ շանթարգելի դեր կատարի պետական հավասարակշռություն ապահովելու համար, և՛ ընթացք հաղորդի պետական լոկոմոտիվին:

 

Սահմանադրական նոր փոփոխությունների համաձայն նախագահը շատ լիազորություններ չի ունենա, արդյոք ինչ–որ բան հնարավոր կլինի՞ փոխել, երբ ձեռքում այնքան էլ մեծ գորիծքակազմ չէ:

– Նախագահը մնում է նախագահ, և նախագահին համարժեք որոշ լծակներ կան նրա ձեռքում: Եթե նա ազնիվ մարդ է, եթե տեսնի` ինչ է կատարվում երկրում, եթե իր նախագահական բերանը անգամ բացի հանուն արդարության, դա քիչ բան չէ: Կարող է հարկ եղած դեպքում հանուն իր ազգի և ժողովրդի ընդդիմություն դառնալ:

 

Պարոն Ջավախյան, մի կայքում գրել են, թե ձեր խոսքը պատվեր է նախագահականի կողմից: Ինչպե՞ս եք վերաբերվում նման արձագանքին:

– Որքան էլ որ հերքեմ, չար լեզուն, չար հավատը պիտի ասի էդպես է: Ով իմ կենսագրությունը գիտի, ով ինձ ճանաչում է` իմ ազատախոսության, թեկուզ և բերանբացության առումով, էդպիսի լուրջ խաբար ինձ կվստահե՞ն իշխանությունները: Էդ էր մնացել, որ օր ծերության ես նախագահականի ագենտը դառնամ, իմ խիղճն իմ առաջ մաքուր է:

Ես շատ բաների համար կարող է կոմպրոմիսի գնամ, բայց սա այդ դեպքը չէ: Ես մտածում եմ այնպես, ինչպես մտածում եմ, խոսում այն, ինչ մտածում եմ: Ով էլ լինի, քանի մեդալ էլ ինձ տված լինեն, թող չմտածեն, որ ես ծախվեցի: Ես ավելի շատ կծախեմ, խոսքը առջևիս դրված արծաթի մասին է, քան կծախվեմ, իմ հոգին ծախու չի և սակարկությունների ենթակա չէ:

Կարծում եմ` միտումնավոր ասում են իմ այդ կարծիքը վարկաբեկելու համար: Ի՞նչ են ուզում, թող կանգնեն ասեն` ո՞ւմ են ուզում: Ես հնարավորությունների սահմաններում տվել եմ մի մարդու անուն, որը վաստակ ունի անկախության, էս երկրի կայացման, պատերազմում հաղթանակի համար, իր ամբողջ կենսագրությամբ ու գործունեությամբ արժանի է դրան: Իսկ այստեղ խնդրողի դերում ես եմ, ոչ թե նա:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Կենդանասերներն ահազանգում են․ շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ Հրդեհ Շինուհայր գյուղում Սանկտ Պետերբուրգում խաղաղության մրցանակով կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները․ Պեսկով Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Օրվա հանդիպումների անոնս Քննարկումները կառուցողական են ընթանում. Դմիտրիևն՝ Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների մասին Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում. Պեսկով Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ դեկտեմբերի 21-ի աստղագուշակ Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպման ժամանակ կտեղեկացնի, որ կարող է նորից հարձակվել Իրանի դեմ․ NBC NewsԼաբուբուն փոթորկում է Հոլիվուդը Չինաստանը Ռուսաստանից գնել է ռեկորդային՝ 961 մլն դոլարի ոսկի․ «ՌԻԱ Նովոստի» Հորդանանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել է Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներինԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերից