Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միակ աղբյուրի ջուրը բարակել է և չի հասցնում բավարարել գյուղացիների պահանջները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Լոռու մարզի Փոքր Այրում համայնքում խմելու ջրի խնդիրն օրեցօր ավելի է սրվում: Այս համայնքն այժմ Ախթալայի կազմում է:

Համայնքը ջրով ապահովող միակ աղբյուրի ջուրը շատ է բարակել և չի հասցնում բավարարել գյուղացիների պահանջները: Ամբողջ գիշեր և ցերեկ աղբյուրի մոտ բնակիչներ են կուտակված, որպեսզի ջուրը տուն հասցնեն:

«Շատ բարակ ջուր է գալիս, մարդիկ ժամերով հերթ են կանգնում, ցրտերին նույնիսկ սառչում է, և ամբողջ համայնքը ջրազրկվում է: Մենք զրկված ենք շատ կենցաղային պայմաններից՝ մարդիկ լվացքի մեքենա չեն կարողանում օգտագործել, բաղնիք նույնպես չեն կարողանում օգտագործել»,– «Փաստ»–ի հետ զրույցում դժգոհեց համայնքի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ հենց ջրի խնդիրն էր պատճառը, որ տարիներ շարունակ Փոքր Այրումից արտագաղթը չի դադարել:

«Գյուղում 100 տնտեսությունից ներկայում մնացել է մոտ 50–ը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում միայնակ թոշակառուները»,– փոխանցեց նա:

Համայնքը 1989–1992 թվականներին բնակեցվել է փախստականներով, հենց առաջին օրերից պարզ է դարձել, որ ամենամեծ խնդիրը խմելու ջրի հարցն է: Ամբողջ համայնքը ջրով սնում է անտառային ջրերի միակ աղբյուրը: Այստեղ զարգացած է անասնապահությունը: Կենդանիները ևս օգտվում են այդ նույն աղբյուրից:

«Այդ աղբյուրի ջրով են ապահովում նաև ընտանի կենդանիներին և այլ կենցաղային աշխատանքներ կատարում: Այդ ջուրը մաքուր չէ ու առանց մաքրման օգտագործում են: Սա 21–րդ դարում ազգային խայտառակություն է»,– վրդովվեց Օլեգ Դուլգարյանը:

Պատկերը նույնն է նաև համայնքի մաս կազմող Մեծ Այրումում: Այստեղ երկու աղբյուր կա:

«Անտառային ջրերից են օգտվում, որը մեկ գալիս է, մեկ չի գալիս: Ջրի խնդիրը այդտեղ ևս լուրջ է»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ջուր անցկացնելու փորձեր արվել են, բայց գործը մինչ օրս վերջնական լուծում չի ստացել:

2015–2016 թվականներին համայնքը ջրով ապահովելու երրորդ ծրագիրն է իրականացվել, սակայն ջրի մատակարարման ներքին ցանց չի ստեղծվել, ինչի հետևանքով էլ հիմա հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում:

««Ագարակից» ջուրը մոտեցրել են համայնքին, բայց ներքին ցանց չկա: Համայնքը պետք է ներդրում կատարեր, բայց չկարողացավ, արտաքին միջոցներից էլ գումարի ներգրավում չեն կարողացել անել, ու ոչ մեկին դա չի էլ անհանգստացնում: Իրականացված ծրագրերը մինչև վերջ չեն ավարտվել, անարդյունավետ ծրագրեր են եղել, միշտ էլ գործը կիսատ է մնացել»,– հավելեց նա:

Ըստ Դուլգարյանի՝ այս պայմաններում կարելի է սպասել արտագաղթի նոր ալիքի: Մարդիկ հոգնել են ժամերով ջրի հերթ կանգնելուց և այն կիլոմետրերով փոխադրելուց:

Տեղական իշխանությունների՝ տարիների անտարբերությունը նման իրավիճակ է ստեղծել այստեղ:

Այսօր տեղացիները ցանկանում են, որ խոշորացման արդյունքում ևս անուշադրության չմատնվեն: Հուսով են՝ գոնե առաջիկայում ջրի խնդիրը լուծված տեսնել:

 

Մանյա Պողոսյան

 

ԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի