Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ակցիզային հարկի օրենքի փոփոխությունները սեղմած բնական գազի գների թանկացման չի հանգեցնի. պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ակցիզային հարկի մասին օրենքում նոր փոփոխությունները տրանսպորտային միջոցների համար օգտագործվող սեղմած բնական գազի գների թանկացման չի հանգեցնի:

Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասացԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով բարձրացվում են բենզինի և դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերը: Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում է ընդգրկվել նաև սեղմած բնական գազը: «Ես այս թեմայով խոսել եմ տնտեսակ ան մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Նա խոստացել է սեղմած բնական գազի վրա ակցիզային հարկ կիրառելուց հետո հետևել, որպեսզի ոլորտում անհարկի թանկացումներ չլինեն՝ հաշվի առնելով գազալցակայանների շահութաբերության մակարդակը»,-նշեց պատգամավորը:

Նա ասաց, որ գների բարձրացում չի լինելու, քանի որ այդ հարկը գազալցակայանները վճարելու են իրենց շահութաբերության հաշվին: «15 խորանարդ մետր գազի դիմաց ընդամենը 15 դրամ է լինելու ակցիզային հարկը, այնպես որ կարծում եմ, որ այտեղ խնդիր չի առաջանա»,- հավելեց Մելքումյանը:

Անդրադառնալով նույն փոփոխություններով ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացմանը՝ Մելքումյանն ընդգծեց, որ Հայաստանն ունի ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրեր, որոնց համաձայն պետք է իր հարկային դրույքաչափերը ներդաշնակեցնի ԵԱՏՄ անդամ երկրների դրույքաչափերի հետ՝ հաշվի առնելով մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի չափը: «Ես կարծում եմ, որ գների առումով մենք ունենք կոմպրոմիս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ, որ գների բարձրացման սա չի հանգեցնելու»,- եզրափակեց պատգամավորը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում:  Առաջարկվում է վերանայել ծխախոտի, օղու, վառելիքի  ակցիզային հարկի դրույքաչափերը: Օղու և ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում այդ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը ներդաշնակեցնելու պարտավոր վածությամբ:

Վառելիքի դեպքում  առաջարկվում է  ավելացնել ակցիզային հարկի դրույքաչափը, քանի որ բենզինի և դիզելային վառելիքի համար գործել է հաստատագրվածդրույքաչափ, որը վերջին 10 տարիների ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել: Նախագծով առաջարկվում է նաև տրանսպորտային միջոցների համար օգտագործվող սեղմած բնական գազը ևս ներառել ակցիզային հարկով հարկվող ապրանքների ցանկում:  Օրենքն ուժի մեջ կմտնի 2016թ. մայիսի 1-ից:  

 

Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան