«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը գեներալ Մանվել Գրիգորյանից վրեժ է լուծում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և գեներալ Մանվել Գրիգորյանի միջև «սև կատու» է անցել դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ գեներալը ԵԿՄ-ականներին ուղղորդել էր ոչ թե Մալաթիա-Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու Ալեքսանյանի օգտին, այլ Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի հովանավորյալ Արայիկ Հովհաննիսյանի։
Ի դեպ, այդ աջակցությամբ է բացատրվում ոչնչով աչքի չընկնող Հովհաննիսյանի ստացած մոտ 20 հազար ձայնը։ Հիմա Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալից․ նրան պատկանող «Աստղիկ» ԲԿ-ում տևական ժամանակ է՝ հրաժարվում են ԵԿՄ-ականներին և նրանց ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերել, ինչը նախկինում անում էին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



