Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Բացում ես թերթերը, մտնում ես կայքերը, բոլորը միաբերան մի բանի մասին են խոսում: Ավելի ճիշտ մի բան են անում՝ կանխատեսումներ: Իսկ եթե ավելի ճշգրիտ բնութագրենք՝ կանխագուշակություններ: Թե ապրիլից հետո ով ինչ պաշտոն է ստանձնելու, ով որտեղ որ պաշտոնին է գնալու, ով ինչ է անելու, ով է թոշակի գնալու, ով՝ ոչ:

Ու միևնույն տեղի համար այնքան խայտաբղետ մարդիկ են հիշատակվում՝ ամենաինտելեկտուալներից մինչև ամենաօդիոզ դեմքերը, մականունավորներից մինչև ինտելիգենտներ:

Հիմա պարզապես մի բան է արդեն հասկանալի դառնում. այս պարագայում ցանկացած մեկը թուղթն ու գրիչը կարող է վերցնել ու հանգիստ խղճով իր տարբերակները ներկայացնել:

Անգամ բանը հասել է այնտեղ, որ սա անելու համար այլևս հարկավոր չեն «չճշգրտված տեղեկությունների համաձայն», «մեր աղբյուրի հավաստմամբ», «արտահոսքի հետևանքով հայտնի դարձած» և համանման արտահայտությունները: Բոլորը գրում են թեկնածուների ու ապագա պաշտոնյաների մասին. դո՛ւ էլ գրիր:

Լավ, ժողովո՛ւրդ, մեր այդ կանխատեսում–կանխագուշակումներն ի՞նչ օգուտ են տալիս: Որևէ առումով, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առումներով ինչ–ինչ ազդեցություն ունենո՞ւմ են, թե ոչ:

Անգամ տեղեկատվական առումով սրանց մեջ օգուտ չկա: Ինչո՞ւ ենք այս պարապ խոսակցությունները վարում ու նրանց, ովքեր իրավասու են այդ հարցերը վճռելու, այդքան հաճույք պատճառում: Պատկերացնում եմ նրանց հռհռոցը, երբ հերթական անգամ մի թեկնածուի են բերում ու դնում հասարակության առաջ:

Լուրջ չէ: Չէ՛:

Սպասենք, շատ չմնաց. Էսօր–էգուց այդ հարցը լուծվելու է: Ինչո՞ւ ենք ժամանակից առաջ ընկնում: Առավել ևս, որ մեր ձեռքին ոչինչ էլ չկա: Որոշողը որոշել պրծել է, տվյալ պաշտոնին ներկայացվողն էլ արդեն հայելու առաջ մազերն է սղալում:

Ընդ որում, եթե խոսենք ապագա վարչապետի մասին, հասկանալի կլինի որոշ չափով: Ի վերջո անհանգստություն է երկրի ճակատագրի հանդեպ, ի վերջո այս մարդն է վարելու երկիր–պետություն նավը: Նաև քաղաքական ինտրիգ կա հարցի մեջ: Նաև, թե ով կլինի երկրի ղեկավարը, դրանից և կարող է կախված լինել մեր երկրի կառավարման համակարգի որակը:

Բայց որ քնում արթնանում ու սկսում ենք խոսել արտգործնախարարի, էն նախարարի կամ թեկուզ հենց նախագահի մասին, որը հասկանալի է, իրավունքներից զուրկ գեղեցիկ ներկայացուցչական պաշտոն է ընդամենը, ա՛յ, արդեն հեչ հասկանալի չէ:

Կամ էլ հասկանալի է. ժամանակը երկար ձգվեց, դանդաղ է մոտենում 2018–ի ապրիլը: Ու մեր քաղաքական դաշտը սսկված սպասում է, միայն սպասում է. շարժ չկա, անելիք չկա, իրարանցում չկա, միայն լուռ սպասում է:

Դե, մարդիկ էլ, ովքեր թերթի էջեր պետք է լցնեն, կամ կայքին որպես սնունդ նյութեր պետք է մատակարարեն, ի՞նչ անեն: Ստիպված այս հարցերն են վերցնում–դնում:

Լավ օրից չէ: Հե՛չ լավ օրից չէ:

 

Գոհար Սարդարյան

 

Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»