Շարունակվում է աղբամանների հարթակների կառուցման ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքում շարունակվում է գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի գոտիներում տեղադրված աղբամանների համար, այսպես կոչված, գրպանիկ-հարթակների կառուցման ծրագիրը: Արդեն կառուցվել է ավելի քան 250 հարթակ, ևս շուրջ 50 հարթակ էլ կառուցվել է Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ջանքերով:
Հիշեցնենք, ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ: Ծրագրի նպատակն է մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի մասի առաջին գոտին ազատել Երևանում աղբահանության և սանմաքրման ծառայությունները պայմանագրային հիմունքներով իրականացնող «Սանիթեք» ընկերության աղբամաններից, որոնք խոչընդոտում են երթևեկությունը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



