Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մի շարք արտադրությունների ծավալները կրճատվել են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,1%–ով: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 21 մլն 62,3 հազար հատ սիգարետ, իսկ 2017 թ.–ի հունվար–նոյեմբերին՝ 24 մլն 867,5 հազար հատ: Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14,7%:

2017 թվականի հունվար–նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 10,6%–ով:

Եթե 2016 թ.–ի հունվար–նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 17 տոննա գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15,2 տոննա:

Ըստ ԱՎԾ–ի՝ այս ժամանակահատվածում 16,1%–ով նվազել է նաև գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016 թ.–ին հանրապետությունում արտադրվել է 15276,8 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017 թ.–ի նույն ժամանակահատվածում՝ 12 821,4 հազար զույգ:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 28,1%–ով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն էլ հունվար–նոյեմբերին աճել է 35,5%` կազմելով 4,2 տոննա:

Հունվար–նոյեմբեր ամիսներին արտադրվել է 85 մլն 405,1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: 2016 թվականի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 27,1%–ով:

Ինչ վերաբերում է բնական հյութերին, նախորդ տարվա հունվար–նոյեմբերին հյութերի արտադրության ծավալները 2016–ի 11 ամիսների համեմատ նվազել են 4,1%–ով և կազմել 10 մլն 891,7 հազար լիտր:

Հանքային ջրերի արտադրությունը նույնպես նվազել է 14,2%–ով:

Հրապարակած թվերի համաձայն՝ 2017 թ.–ի հունվար–նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 36 մլն 233,9 հազար լիտր հանքային ջուր, իսկ 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում՝ 42 մլն 252,1 հազար լիտր:

2017 թվականի հունվար–նոյեմբերին արտադրվել է 34 մլն 307,7 հազար լիտր աղբյուրի ջուր, ինչը 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 14,9%–ով ավելի է:

Ավելացել են կոնյակի, գինու, շամպայնի, գարեջրի արտադրության ծավալները, փոխարենը նվազել է օղու և վիսկիի ծավալները:

2017 թվականի 11 ամիսների ընթացքում նվազել են հացի և մակարոնեղենի արտադրության ծավալները, ավելացել՝ հրուշակեղենինը: Արտադրվել է 16523,5 հազար տոննա հրուշակեղեն, իսկ 2016 թ.–ին՝ 14273,9:

Մսամթերքի արտադրության ծավալների աճ է գրանցվել՝ կազմելով 62644,3 հազար տոննա: Իսկ կաթի, պանրի, մածունի և կաթնաշոռի արտադրության ծավալները կրճատվել են: 2017 թվականին 2016 թ.–ի համեմատ աճել է պահածոների արտադրությունը:

 

Մանյա Պողոսյան



Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել