Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

20 տարի առանց տրանսպորտի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Լոռու մարզի Դաշտադեմ համայնքը 20 տարի է առանց տրանսպորտ է: Ինչպես նախկինում, այսօր էլ գյուղացիները դժվարությամբ են համայնքից դուրս գալիս: Միայն նրանք են մարզկենտրոնի և հարակից համայնքների հետ շփվում, որոնք սեփական ավտոմեքենա ունեն: Մնացածներն, ինչպես դաշտադեմցիներն են ասում, տարին մեկ են համայնքից դուրս գալիս:

Տաշիր քաղաքից այստեղ կարելի է հասնել կտրելով 10 կմ–անոց գրունտային ճանապարհը, որը նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատ չի եղել:

«Անմխիթար ու խրամատներ հիշեցնող գյուղամիջյան ճանապարհների պատճառով շատ անգամ նույնիսկ տաքսիներն են հրաժարվում գյուղ հասնել: Տարիներ առաջ տրանսպորտ ունենալու հույսով դիմել են տարբեր տեղեր, բայց հարցը չի կարգավորվել»,– «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին գյուղացիները:

Դաշտադեմի վարչական ղեկավար Մարինե Խռոյանն ասաց, որ կանոնավոր տրանսպորտ չի գործում տարբեր պատճառներով՝ սկսած տարբեր ընկերությունների՝ մրցույթներին մասնակցելու ցանկության բացակայությունից, քանի որ եկամտաբեր բիզնես չէ, վերջացրած անբարեկարգ ճանապարհներից:

«90–ականներին, որ տրասնպորտ կար, նորմալ աշխատում էր, մարդիկ էլ շատ էին ու գյուղից օրվա մեջ 3 անգամ ավտոբուսը գնում–գալիս էր»,– ասաց նա:

Տեղացիները բողոքեցին, որ Դաշտադեմը միշտ էլ պետական տարբեր ծրագրերից դուրս է մնացել: Նրանց ոգևորել էր վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, ըստ որի մեր երկրում բոլոր համայնքները տրանսպորտով կապահովվեն: Հայտարարությունից մեկ տարի անց, սակայն, խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ չկա:

«Տրանսպորտ չլինելու պատճառով մեր կաթնամթերքն ու գյուղմթերքը չենք կարողանում տանել Տաշիր վաճառել»,– դժգոհեցին նրանք:

Այսօր Դաշտադեմի 127 բնակիչների հույսը խոշորացումն է: Նոյեմբերին համայնքը միացել է Տաշիր քաղաքին, բայց այնտեղ հասնելու որևէ փոխադրամիջոց չկա:

«Ակնկալում ենք, որ ծրագրի շրջանակներում մոտ ապագայում կարող է տրանսպորտի հարցը լուծվել»,– նշեց համայնքի վարչական ղեկավարը:

Այս կողմերում միակ զբաղմունքն անասնապահությունն է ու արտագնա աշխատանքը: Կաթը հանձնում են Տաշիրի պանրի գործարանին: Գյուղացիները, սակայն, ասացին, որ եկամուտ ունենալու համար երկու–երեք կովից ստացած կաթը բավարար չէ, մեծ գլխաքանակ է պետք, ինչի հնարավորությունը քչերն ունեն: Տարիների ընթացքում շատերը գյուղից հեռացել են՝ Տաշիր, Վանաձոր, Երևան, Մոսկվա, ով որտեղ կարողացել է: Ով էլ մնացել է՝ օրվա հացի խնդիր է լուծում:

«Խանութում մի լիտր ջուրը 200 դրամ արժի, մեզնից կաթի լիտրը 120 դրամով են ընդունում: Դուրս է գալիս՝ ջուրն անարատ կաթից թանկ է: Չորս–հինգ տարի առաջ 170 դրամով էին ընդունում, հետո իջավ մինչև 90 դրամ, հիմա՝ 120–130 է: Մի կով պահելու համար գյուղացին առավոտյան 6–ից երեկոյան 9–ը քանի ժամ է գոմում ու դաշտում աշխատում, քրտինք թափում. վերջում 7 լիտր կաթ է տալիս, ստացած գումարի մի մասն էլ ձմեռվա խոտ ենք գնում ու վերջ»,– պատմեցին անասնապահությամբ զբաղվողները:

 

Մանյա Պողոսյան

 

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»