Նախկին նախարարը նոր աշխատանք կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Երբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական տվեց, բոլորը զարմացան: Մեր երկրում ոչ ոք պաշտոնից ինքնակամ չի հրաժարվում: Տասը տարին մեկ նման դեպք լինում է կամ չի լինում:
Պարզվում է, որ Աշոտ Մանուկյանին նոր աշխատանք են առաջարկել: Առաջիկա օրերին նա կղեկավարի «Տաշիր Գրուպի» «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 24–ի կառավարության նիստում որոշվեց «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ի հավատարմագրային կառավարմանը: Ի դեպ՝ կառավարության անունից «Տաշիր Կապիտալի» հետ այդ պայմանագիրը կնքել է հենց Աշոտ Մանուկյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



