Դոցենտ–ոստիկանը 18 հազար դոլար գումար է հայտարարագրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) պետ Արմեն Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը առանձնատուն և մեկն էլ բնակարան: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ E320» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 559 հազար դրամ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Հավելենք, որ Ղազարյանը միաժամանակ դասավանդում է մայր բուհում՝ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



