Արարատի մարզպետը նոր մեծածախ շուկա է ուզում կառուցել. «Ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում է Արարատ-Երևան ավտոճանապարհին նոր մեծածախ շուկա կառուցել, որը կլինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղում գործող շուկայի այլընտրանքը: Նշենք, որ Հովտաշատի շուկայի սեփականատերը պաշտոնաթող գեներալ Մասոն է՝ Գևորգ Ենոքյանը:
Գրիգորյանը հույս ունի, որ իրեն կհաջողվի գյուղացիներին համոզել առևտուր անել իր շուկայում՝ այդտեղ ավելի լավ պայմաններ ստեղծելով: Գևորգ Ենոքյանի շուկայում, որը տնօրինում են նրա քրոջ որդիները և ազգականները, գյուղացիներին վերաբերվում են որպես ստրուկների, և եթե Գրիգորյանը իր շուկայում գոնե ճորտատիրական կարգեր հաստատի, ապա ավելի առաջադիմական հասարակարգի փոփոխությունը առավել քան ակնհայտ կդառնա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



