Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ներկա մոդելով մեր երկիրն ապագա չունի. ի՞նչ անել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի  հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

 

– Պարոն Բոզոյան, դուք մշտապես ասում եք` որպեսզի մեր երկիրն ապագա ունենա, պետք է համախմբվեն բոլոր խելացի մարդիկ՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից ու քաղաքական հայացքներից, ու նոր պրոցեսի սկիզբ դնեն: Որովհետև ներկա գործող մոդելն այլևս ապագա չունի: Բայց այդ մարդկանց կհաջողվի՞: Ի վերջո, գիտենք, որ անգրագետ խավն առավել մարտնչող է ու իր նպատակներին հասնող:

– Իսկ ես այսպես ասեմ, եթե մեր ազգի խելացի զանգվածը չհամախմբվի, ուրեմն պետք է հասկանան, որ իրենք խելացի չեն: Քանզի եթե նրանք ապրելու են Հայաստանում, ապա պետք է գիտակցեն, որ ներկա վիճակով Հայաստանը կործանվելու է: Եվ կործանվելու է իրենց հետ միասին:

Օրինակ, Ադրբեջանում անցյալ տարի պաշտոնական տվյալներով մոտ 15 մլրդ դոլարի ներդրումներ են կատարվել: Իսկ Հայաստանում չգիտենք էլ, թե ինչքան են եղել ներդրումները: Մի մասն ասում է 100 միլիոն դոլար է եղել, մի մասը 800 միլիոնից է խոսում:

Անզեն աչքով էլ պարզ է, որ Հայաստանը մրցակցությանը չի դիմանալու: Մենք պոլիտ կոռեկտ ժամանակներ չենք ապրում, որ ինչ–որ բաներ դնենք կշռենք: Մեր վիճակն օրհասական է:

Ավելի վտանգավոր է վիճակը, քան Սարդարապատի ժամանակ էր: Ի վերջո Սարդարապատից մի վեց ամիս հետո Թուրքիան Մուդրոսյան պայմանագրով պարտված համարվեց: Իսկ մեր ժամանակներում Թուրքիայի պարտության հույս չկա, այն զարգացող, հզոր երկիր է: Կողքին էլ բարձրանում է ուժեղ Ադրբեջանը, որն արդեն պաշտոնապես հայտարարում է, թե Հայաստանը կեղծ կատեգորիա է և Արևմտյան Ադրբեջանն է ընդամենը:

Իսկ այս ամենը ինտուիտիվ զգալով՝ ժողովուրդը փախչում է այստեղից: Երկրում ստեղծվել է հայրենական մեծ արտագաղթ: Մարդիկ, ոտքով քվեարկելով, ասում են, որ իրենք չեն հավատում իրենց ապագային, չեն հավատում իրենց երկրի ապագային:

 

– Իսկ մեր իշխանությունները քաղաքական օրակարգ ունե՞ն այս իրավիճակի համար: Ո՞րն է դա:

– Հայաստանում քաղաքական օրակարգ չկա: Կա ընդամենը անձերի խնդիր, թե ով կլինի վարչապետը, ով կլինի այսինչ պաշտոնում:

Եվ այս անիմաստ երկընտրանքներն են, որ մատուցվում են հանրությանը: Անիմաստ երկընտրանքներ են թե՛ քաղաքական, թե՛ հանրային և թե՛ երկրի ապագայի առումներով:

 

– Այսօր մարդկանց խմբեր կան, որոնք հանդես են գալիս նախաձեռնություններով: Օրինակ, հենց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը. հայրենիքը նախ ստեղծենք մեր հոգիներում, որից հետո այն իրականություն կդառնա:

Նման նախաձեռնությունները կարո՞ղ են թմբիրից հանել մեր ազգին, վտանգը նրան զգացնել տան…

– Ես պասիվ մարդ չեմ: Բայց նրանցից որևէ ռացիոնալ միտք չեմ լսել: Չեմ լսել, թե ինչ են առաջարկում: Նշանակում է՝ հասարակ քաղաքացին էլ տեղյակ չի կարող լինել:

Ասելիքս այն է, որ եթե մարդը մտահոգ է, դա դեռ քիչ է: Նա պետք է կարողանա գործունյա լինել, և կարողանա ծրագիր առաջարկել: Եվ այդ ծրագիրը լինի առարկայական:

 

– Անկախանալով՝ մենք չձևակերպեցինք մեր երկրի օրակարգը: Այսինքն՝ իրական ինքնորոշում չապրեցինք: Մենք մեր մասին ու մեր վաղվա ստեղծելիք երկրի մասին մեր պատկերացումը չունեցանք: Գուցե նաև դրանի՞ց է, որ առայսօր խարխափելով ենք առաջ գնում:

– Անշուշտ, այդպես է: Որովհետև մենք չինքնորոշվեցինք որպես անկախ ազգ: Միայն Ղարաբաղի հարցում էինք ինքնորոշված. ամենքս ուզում էինք, որ Ղարաբաղը մերը լինի:

Սակայն այնպես եղավ, որ ԽՍՀՄ–ը փլուզվեց, ու անկախ եղանք մեր ցանկությունից դուրս: Օրինակ, Էստոնիայի համար այլ բան էր անկախությունը: Նրանք անկախանում էին ռուսական իմպերիայից: Եվ Ռուսաստանից անկախանալով՝ դարձան Եվրամիության անդամ:

Իսկ մենք անկախանալու նման գաղափար չունեինք: Որովհետև մտածում էինք, որ ռուսական իմպերիայից անկախանալով, կհայտնվենք թուրքի բերանում:

Իսկ նման պայմաններում պետք է ոչ ստանդարտ ձևակերպում տրվեր, թե մեզ համար ի՞նչ է նշանակում անկախությունը: Այսինքն՝ ասվեր, թե մենք ի՞նչ դաշտում կարող ենք անկախանալ և անկախ պետություն ստեղծել: Որովհետև մենք չունեինք այն ռեսուրսը, որը կար Բալթյան երկրների պարագայում: Բայց մյուս կողմից ցանկանում էինք անկախանալ ու կառուցել մեր պետությունը:

Ըստ իս, սրա պատճառն այն էր, որ գրագետ այն մարդիկ, ովքեր կարող էին այդ ձևակերպումը տալ, գոնե այն տարիներին չկային իշխանության մեջ: Իշխանության մեջ էին ինժեներներ, մաթեմատիկոսներ, հումանիտար մասնագիտության մարդիկ ընդամենը:

Ապա այս մարդկանց 2000–ական թվականներին փոխարինեցին կոլխոզի նախագահի մակարդակի մարդիկ: Հիմա արդեն վերջիններիս փոխարինել են քրեական աշխարհի մարդիկ: Նրա՛նք են մեր քաղաքական և տնտեսական վերնախավը:

Այս ամենը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն օբյեկտիվորեն պատրաստ չէր պետականության. նա վերնախավ չուներ:

Ինչ որ է. փաստն այս է: Բայց քանի որ հայտնվել ենք նման իրավիճակի մեջ, շատ արագ պարտավոր ենք եղած ռեսուրսներից վերնախավ «ծնել»: Եվ դա անել շատ արագ: Որովհետև այն հրամայական է մեր երկրի համար:

 

Գոհար Սարդարյան

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ