Նորակոչիկների զինծառայության ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանից բանակային ծառայության մեկնող մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները: Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկների օրհնության կարգ է կատարել և տերունական աղոթք հնչեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



