Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարգիս Սեդրակյան. «Ջրային համակարգում կադրային փոփոխություններ են անհրաժեշտ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահից հեղափոխություն է ակնկալում: Ըստ վարչապետի՝ մեր երկրում գյուղատնտեսությունը չի զարգանա, եթե Ջրօգտագործողների ընկերության շրջանում ռեֆորմ չլինի:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը դժգոհ է ՋՕ–երի աշխատանքից: Նրան այդ մասին ամեն անգամ որևէ համայնք այցելելիս բողոքում են նաև գյուղացիները:

«ՋՕ–երի աշխատանքից գոհ չեմ, այդ համակարգը կարելի է պարզեցնել, կրճատումներ անել՝ կարելի է 4–5 հոգի աշխատողի փոխարեն մեկ լավ մասնագետ պահել: Ամեն անգամ գյուղացիներն ինձ հարցնում են, թե ջրի հարցը ո՞նց է լուծվելու: Սեզոնին, երբ ջուր էր լինում, մինչև գյուղացին փողը չտար, ջուր չէին տալիս, թողնում էին ջուրն ինքնահոս գնում էր Թուրքիա»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ–ն կառավարությանն առաջարկել է ոռոգման ջրի դիմաց գանձումներ չանել: Նրանց առաջարկը, սակայն, թղթից գործի չի վերածվել:

Սարգիս Սեդրակյանը գտնում է, որ ոռոգման համակարգում առաջին հերթին կադրային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականություն պետք է տարվի: Ջրպետկոմի ղեկավարը պետք է լինի ջրերի մասնագետ, գործից հասկանա, գազի գրասենյակից մարդ են բերել ու դրել են ջրերի վրա, չի կարելի, մասնագետներ պետք է աշխատեն: Նույնը նաև գյուղացին է ասում՝ ջրից հասկացող մարդ դրեք, որ կարողանա աշխատել»,– նշեց մեր զրուցակիցը:

Տաք ձմեռը կարող է սառը հետևանքներ ունենալ գյուղատնտեսության համար: Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ ջրամբարների լցվածությունը նույնպես կախված կլինի եղանակային հետագա պայմաններից:

«Երաշտը հուպ տվեց, այս տարի ջուրը շատ քիչ է լինելու և գյուղատնտեսությունը վտանգի առաջ է կանգնելու: Սրա հետ կապված կսկսեն Սևանից ջուր բաց թողնելը, բայց գիտեք՝ այդ ջրի 70–80%–ը ճանապարհին կորչում է, 30%–ն է միայն մնում: Ես չգիտեմ, թե վարչապետն ինչ հեղափոխության մասին է խոսում, մեկ–մեկ այնպիսի ամպագոռգոռ բառեր են օգտագործում, որ մարդ զարմանում է»,– ասաց նա:

Սեդրակյանը փաստեց, որ այսօր ոռոգման համակարգը թերի է, մաշված խողովակների պատճառով ջրի 80% կորուստ է լինում:

««Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով բավականին շատ դրամաշնորհներ բերեցին Հայաստան, որոնք հիմնականում ուղղված են ջրի կուտակման աշխատանքներին: Բայց այսօր որևէ խնդիր լուծելու համար ասում են՝ գումար չկա: Հսկայական գումարներ են բերում, ո՞ւր են գնում այդ փողերը»,– հարցրեց նա:

Նախորդ տարի էլ վարչապետը Ջրպետկոմից «գմփոց» ծրագիր պահանջեց, բայց խնդիրները չլուծվեցին: Ավելին՝ Արմավիրի մարզի Արմավիրի, Բաղրամյանի և Թալինի տարածաշրջաններում ամիսներով մի կաթ ջուր դաշտերին չի հասել: Այսօր պետությունը գյուղացուն կաթիլային ոռոգման տարբերակն է առաջարկում: Սա էլ, ըստ Սարգիս Սեդրակյանի, հարցի լուծում չէ, քանի որ այն հողագործի համար թանկ հաճույք է:

«Հիմա, գիտեք ինչ, բոլորին ասում են՝ գնացեք բիզնեսով զբաղվեք, երկիրը, մանավանդ գյուղացիները պարտքերի մեջ են՝ հարկերի, վարկերի, տոկոսների մեջ, այդ մարդը ո՞նց կարող է բիզնես անել: Գնում են Ռուսաստան գումար աշխատելու, բայց այնտեղ էլ հեշտ չի գումար աշխատելը: Գալիս են, ու բերած գումարներով հազիվ կարողանում են պարտքերի մի մասը տալ»,–ասաց Սեդրակյանը:

 

Մանյա Պողոսյան

 

Սեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ Կոստանյան