Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաստաբանները գործադուլ են անում՝ Դատական օրենսգրքի փոփոխությունը չեղարկելու պահանջով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Տավուշի և Արարատի մարզի թվով 70 փաստաբաններ գործադուլ կանեն՝ նրանք չեն մասնակցի դատական նիստերին՝ տապալելով դրանք: Նմանատիպ քայլի պատճառը Դատական օրենսգրքի նախագծի փոփոխությունն է, որը վերաբերում է փաստաբաններին տուգանելու իրավակարգավորմանը:

Բանն այն է, որ մինչ այժմ պաշտպանի կամ փաստաբանի՝ դատարանի կողմից սահմանված կարգը խախտելու կամ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանները սանկցիաներ կիրառելու համար համապատասխան կարգով դիմում էին Փաստաբանների պալատ: Պալատը ստանալով այդ պաշտպանի վերաբերյալ հաղորդումը, իրավասու էր քննարկել, հարուցել կարգապահական վարույթ, պարզելու՝ իրոք հիմքեր կա՞ն փաստաբանին պատասխանատվության ենթարկելու: Սա էլ իր հերթին ենթադրում էր նախազգուշացում, տուգանք՝ ընդհուպ մինչև համապատասխան փաստաբանական արտոնագրից զրկումը:

Այսօր արդեն սանկցիաների կիրառման կարգը փոխվել է: Այժմ դատարանները անմիջապես տուգանք կիրառելու իրավասություն ունեն, ինչը կարող է սուբյեկտիվ տուգանման պատճառ դառնալ:

Գործադուլին միացած Արարատի մարզի 54 և Տավուշի մարզի 16 փաստաբաններ պահանջում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը:

Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ադամյանը Past.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք այսօր, որպես նախազգուշական քայլ, մեկօրյա բողոքի ակցիա են իրականացնելու՝ հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում՝ դատարաններում և նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնել:

 Առայժմ նախատեսվում է գործադուլ իրականացնել մեկ օր, սակայն հետագայում նաև այլ տարածքների փաստաբանների հետ միասին պայքարի ձևն ու միջոցները կորոշեն: Ըստ Ադամյանի՝ օրենսգրքի փոփոխությունը հակասում է շատ նորմերի և կարող է մրցակցության, հետագայում ենթադրյալ կաշկանդվածության ու կամայականությունների ավելացման պատճառ դառնալ:

«Յուրաքանչյուր փաստաբան իրավունք ունի դատաքննության ընթացքում անել միջնորդություններ, առարկություններ և հայտարարություններ, ընդ որում՝ ոչ միայն մասնակիցների, մեղադրողի, այլև՝ նույն դատարանի գործողության դեմ: Այսօր եթե մի դատավորի բացարկ ներկայացնենք, մի քանի անգամ առարկենք իր գործողությունների դեմ, նշված դատարանի մոտեցումը պաշտպանի նկատմամբ այլ է լինելու:

Եվ եթե այդ լծակը ընդունվի, ցանկացած պահի դատավորը կարող է տուգանել 100 հազար դրամով: Մեխանիկորեն ցանկացած պաշտպան, հաշվի առնելով տուգանքի սահմանված չափը և իր աշխատավարձը, բնական է, որ գնալու է ձևի համար խելոք նստի, որ ամեն ինչ դատավորի սրտով լինի: Բայց, հո 1937 թիվը չէ»-տարակուսեց փաստաբանը:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել Մայոր