Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արագածավանում ջուրը գնում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում խմելու ջուր չկա, մարդիկ այն ստիպված գնում են։ Արագածավանը մարզի ամենամեծ համայնքն է, այս պահին այնտեղ բնակվում է շուրջ 5000 մարդ։ Թալինից բեռնատար մեքենայով ջուր են բերում Արագածավան, և 40 լիտրը 200 դրամով գյուղացիները գնում եմ։

2 արտեզյան հոր կա, և համայնքապետարանը գյուղացիներին կարողանում է ապահովել միայն տեխնիկական ջրով, որը խմելու համար պիտանի չէ: Արտեզյան հորի ջուրը արագածավանցիներն օգտագործում են կենցաղային նպատակներով։

«Այընտրանք չկա, ստիպված ենք ջուր գնել։Համատարած թանկացումներ են ու մեզ համար էլ մի բեռ ավել է՝ ջուր ենք գնում: Մեր չորս կողմը՝ 40 կմ շառավղով, խմելու ջուր չկա, ո՞ւմ դիմենք։

Թալին քաղաքը գիշերը ջուրը կուտակում է, առավոտյան բաշխում։ Դա միակ քաղաքն է, որը ջրին մոտիկ է, իսկ մենք Թալինից 35 կմ հեռավորության վրա ենք գտնվում։ Խմելաջրի լուծումը կլինի այն դեպքում, երբ Թալինի բարձրադիր գյուղերն ապահովված լինեն ոռոգման ջրով: Այդ գյուղերում մարդիկ ոռոգման ջուր չունեն, և մաքուր ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով»,– «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին արագածավանցիները:

Արագածավանն ընդհանրապես խմելու ջուր չի ունեցել, իսկ ներցանցային համակարգը կառուցվել է միայն արտեզյան հորերի ջուրը մարդկանց հասցնելու համար ՝ ավելացրեց համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը։

«35–40 կիլոմետր ջրագիծ պետք է փոխվի: Դա էլ հսկայական ծախսեր է պահանջում, անհնար է, որ մենք ջուր ունենանք, բայց արտեզյան հորերի ջուրն էլ վատը չէ, մի շարք բնակիչներ նաև այդ ջուրն են օգտագործում»,– ներկայացրեց նա։

Բացի ջրից, նաև համայնքային ճանապարհներն են խնդիր:

«Ճանապարհները վատ վիճակում են, փորձում ենք մեր միջոցներով լուծել: Լուսավորության հարցն էլ մասամբ է լուծված, կամաց–կամաց ինչ– որ մի բան անում ենք»,– ասաց նա: Լուծվել է գազի խնդիրը: Այստեղ գյուղացիների մեծ մասը կենցաղում և բնակարանները տաքացնելու հարցում փայտ էին օգտագործում, ոմանք էլ՝ ինչով պատահի:

Փայտ էին հավաքում գյուղի շրջակա տարածքներից և ավանակների ու ձիու սայլին բարձած՝ բերում տուն: Այսօր արդեն համայնքում գազի բաժանորդներ կան: «Ճիշտ է՝ գազը թանկ է, ոչ բոլորն են կարողանում օգտագործել հատկապես բնակարանները տաքացնելու հարցում, բայց կենցաղում օգտագործում են»,– հայտնեց Պապիկյանը:

Արագածավանցիները զբաղվում են այգեգործությամբ և դաշտավարությամբ։ Նախորդ տարի գյուղատնտեսությունից շահույթ չեն ստացել, պատճառն էլ ոռոգման ջրի բարձր սակագինն է։ Ոռոգման ջրի դիմաց մեկ խորանարդ մետրին 13 դրամ են վճարում:

«Ինչքան ուզեցին, էնքան էլ գին դրեցին։ Շատ բարձր գին է։ Մեր հիմնական ցավը ոռոգման ջրի գինն է։ Ջուրը կա, բայց թանկ է»,– բողոքեցին մեր զրուցակիցները:

 

Մանյա Պողոսյան 

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք Չալաբյան