Օրվա բաղադրատոմսը. Ժուլիեն
ԼԱՅՖԲաղադրիչներ
սունկ շամպինիոն – 500գր
ձիթայուղ – 2-3ճ/գդ
պանիր – 30գր
սոուս բեշամել – 250մլ
Պատրաստման եղանակ
- Վրան զարդարելու համար երկարությամբ կտրատում ենք մեկ սունկը և տապակում երկու կողմից ձիթայուղի մեջ:
Լվանում, չորացնում և կտրատում ենք սունկը, ապա տապակում ձիթայուղի մեջ 15-20 րոպե:
- Տապակած սունկին ավելացնում ենք սոուս բեշամելի կեսը և խառնում:

- Պատրաստի ուտեստը լցնում ենք ձևամանների մեջ, վրան ավելացնում ենք մնացած սոուսի կեսը և վրան դնում երկար շերտերով կտրատված պանիրն ու տապակած շամպինիոնի կտորները:

- Ձևամանները դնում ենք ջեռոցը 25 րոպեով 200 աստիճանում:
Պատրաստի ժուլիենը մատուցում ենք տաք վիճակում:
Մատուցեք ժուլիենը, որպես նախուտեստ տոնական սեղանին մեկ բաժակ սպիտակ գինիով 
Շեֆ Խոհարար
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհուն



