Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայտնաբերվել է ՀՀ տարածքով Թուրքիա անօրինա­կան միգրա­ցիա կազմակերպող անդրազգային հանցավոր խումբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջո­ցա­ռումների և քննչա­կան գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգ­­րա­ցիայի կազ­մակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ, որը Հայաստա­նի Հան­րապե­տու­թյան տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինա­կան միգրա­ցիա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, ապա՝ Թուրքիայի Հանրա­պե­­տու­թյուն:

Մասնավորապես, 2017 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխա­տակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանա­կան սահ­­մանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստա­նի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից Past.am-ին տեղեկացնում են, որ,անհրա­ժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրակա­նաց­նելու, դեպքերի հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հե­տա­զո­տելու արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հա­յաս­տան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմ­նականում գի­շե­րային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հան­ցա­վոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներա­տեխ­նի­կա­կան կառույցների փշալարերը, սահ­­մա­նախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուր­քիա տեղափոխելու համար։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մե­ղադրյալ, նրանցից 3-ի վերա­բերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան, իսկ 3-ի նկատ­մամբ` հայտարարվել հե­տա­խու­զում։

Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բա­­ցահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորում­ների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպա­­տակով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017 թվականի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայու­թյու­նում օպե­րա­տիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանա­պար­հով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստա­նի, Թուրք­մենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:

Անհապաղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախու­զա­կան միջոցառումների և քննչա­կան գոր­ծո­ղու­թյուն­ների արդյունքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018 թվականի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմա­նը հա­տե­լու փորձերը կանխվել են։

Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացինե­րի տա­րանցման կազմակերպիչները Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության վերը նշված նույն քաղաքացիներն են։

Վերջիններիս ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության պետական սահ­­մանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով Ազ­գա­յին անվտանգության ծառայության կողմից մշակվել է հատուկ միջո­ցա­ռում­ների ծրա­գիր. տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ Հա­յաս­­­տանի Հանրա­պե­տու­թյունում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղա­քա­ցու ապօրինի սահմանա­հատման նախապատրաստական գործողությունների և պետա­կան սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմա­նա­խախտին դիմա­վորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպա­տա­կով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխա­տա­կից­ները և ձեր­բակալել իրանական կող­մից պետական սահմանն ապօրի­նի հատած՝ անօրի­նա­կան միգ­րա­ցիայի կազմակերպ­մամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խա­փան­ման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ան­օրի­նական միգրացիայի կազմակերպիչների ու նրանց հանցա­կիցների ամբողջական շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հնա­րավոր այլ ուղիները պարզելու ուղղու­թյամբ քննչական գոր­ծո­ղու­թյունները շա­րունակ­վում են, ձեռ­նարկ­վում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ:

2017 թվականի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բա­ցահայտվել է նաև հայ-վրացա­կան սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպ­ման դեպք։ Պարզվել է, որ պետական հա­տուկ ծառայություն իրականացնող ան­­ձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017 թվականների ընթացքում 8 դեպ­քով կազ­մակերպել են իրավա­կան կամ փաս­տա­թղթա­յին խնդիր­ներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկ­նու­մը Հայաս­տանից Վրաս­տան կամ հա­կառակ ուղղությամբ՝ ՀՀ Լո­ռու մար­զի ան­տա­ռա­ծածկ տարածքներով։

Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներ­գրավվել է 13 անձ, որոն­ցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դա­դա­րեց­վել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետա­խուզում, իսկ 10 մե­ղադրյալների վերաբերյալ քրեա­կան գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկ­վել է դատարան։

Ապօրինի սահմանահա­տում­ների, ինչպես նաև մի­ջազ­գային ահաբեկ­չա­կան կազմակեր­­­պու­թյուն­նե­րի անդամների կողմից Հայաստանի Հան­րապետություն ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017 թվականի ընթաց­քում Հայաստանի Հան­րա­պետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­­­գու­թյան ծառայության կող­մից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախու­զա­կան միջոցա­ռում­ների շնորհիվ բացա­հայտ­վել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպ­քե­րի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը Հա­յաս­տանի Հան­րա­­պե­տու­թյան, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որ­պես մեղադրյալ։ Նրան­ցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացու­թյամբ ուղարկվել է դատա­րան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով Ազգային ան­վտան­գության ծառայությունը գործուն համագործակցություն է հաստատել օտար­երկրյա պետու­թյուն­ների իրա­վա­սու մարմինների հետ, քրեական գոր­ծերով կատարված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության շնորհիվ վերհանվել են առկա մի­տում­ները, ապօրինի սահմանահատումների առու­­մով առավել խոցելի վայ­րերը և սահմանային պահպանության ու վերահսկողության գործըն­թացում տեղ գտած բացթողումները։ Կատարված վերլուծությունների հիման վրա միջ­­նորդագրեր և գրավոր առա­­ջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վար­չության և ՀՀ ԱԱԾ սահմա­նա­պահ զորքերի հետ համագործակցված՝ գործուն մի­ջոցներ են ձեռնարկվել ի հայտ բեր­ված թերացումները վերացնելու և նմանա­տիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում