Մահաբեր ճանապարհներ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԱրտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը հունվարի 28-ին ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 2017 թվականին զոհերի եւ վիրավորների թիվը: Նախորդ, 2016 թվականի համեմատ արձանագրվել է աճ: Զոհերի թիվն աճել է 13-ով, իսկ տուժածներինը՝ 739-ով: Գրանցվել է 279 զոհ եւ 5179 տուժած:
Սա սարսռեցնող ցուցանիշ է: Չնայած նրան, որ շատանում են արագաչափերը, տեսախցիկները, իրավիճակը չի կարգավորվում:
Սրան զուգահեռ Վովա Գասպարյանը ՝ Սերժ Սարգսյանի տված հաշվետվության մեջ խոսում է ոստիկանության աշխատանքի արդյունավետոթյան աճի մասին: Իհարկե, ՃՏՊ-ներում միայն ՃՈ-ն չէ, որ մեղքի բաժին ունի: Ընդհանրապես եկել է ժամանակը, որպեսզի բոլորը միասին կոլեկտիվ պատասխանատվություն ստանձնեն:
Արտակ Ասլանյան
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
5
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին



