Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ զինվորներ,
պարոնայք սպաներ, Հայոց բանակի հարգարժան վետերաններ և ազատամարտիկներ,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և իմ անունից, սրտանց շնորհավորելով Հայոց բանակի օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով:
Վստա՛հ եմ, որ շարունակելու եք պատվով ծառայել հանուն մեր երկրի և ժողովրդի, ու վստահեցնում եմ ձեզ, որ Երևանի քաղաքապետարանն էլ շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր քաջերին և խորին խոնարհում՝ զոհված մեր հերոսների հիշատակին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



