Երևանում մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում մահվան ելքով երկու վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես Արմենպրես -ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հոկտեմբերի 30-ին, ժամը 20.25-ին, Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 146/Ա հասցեի դիմաց «ԲՄՎ» մակնիշ ի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Կարինե Հարությունյանին, ով տեղում մահացել է:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց «Բիդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Արմեն Մալխասյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 20.25-ին գիտակցության չգալով՝ մահացել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



