Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բժիշկը թաքուն ասում էր՝ թոքերը ջրի մեջ են. 4–ամյա Կարինեի մահվան մեջ հարազատները բժիշկներին են մեղադրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի բժշկական կենտրոնում նախորդ օրը՝ հունիսի 16-ին մահացած ջրաշենցի 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի պետ Անահիտ Պետրոսյանին:

«Մեր երեխան ոչ մի անգամ լուրջ չի հիվանդացել: Գրիպ է եղել, տարել ենք հիվանդանոց, լավացել է: Ախր մենք մեր երեխային իր ոտքով ենք տարել հիվանդանոց, «Շտապօգնությամբ» չենք տարել, ո՞նց կարար մահանար»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասաց երեխայի տատիկը՝ Կարինե Հովհաննիսյանը:

Կարինե Հովհաննիսյանը պատմեց, որ դեպքի նախորդ օրը՝ հունիսի 15-ին, իրենց տանը ծննդյան արարողություն է եղել, որի ժամանակ երեխան հավի միս է կերել, այնուհետեւ պաղպաղակ, որից մի քանի ժամ անց սկսել է փսխել։

 «2 կտոր բուդ էր կերել, դրանից հետո ավտոյով տեղ էր գնացել, արագ քշելու ժամանակ հետ էր տվել: Նման բան հաճախ էր լինում, որ արագ քշելուց սիրտը խառներ: Հետո ժամը 8-ի մոտ սկսեց նորից հետ տալ, ջուր էր ուզում ու ինչքան խմում, էդքան հետ էր տալիս: Գիշերը փորլուծություն ունեցավ։ Առավոտ վեր կացանք, էլի հետ էր տալիս»,- պատմեց տատիկը:

Կարինե Հովհաննիսյանը պատմեց, որ հաջորդ առավոտյան՝ մոտ ժամը 11-ին, երեխային տարել են հարեւան գյուղում գտնվող պոլիկլինիկա բուժզննման, որտեղի մանկաբույժը խորհուրդ է տվել երեխային տանել «Արմավիր ԲԿ»: Հիվանդանոցում Կարինեին տարել են ինֆեկցիոն բաժանմունք:

«Տարանք, աղիները լվացին, հետո Պետրոսյանն ասեց՝ ստամոքսն էլ լվանանք, նոր սիստեմա միացնենք: Ստամոքսն էլ լվացին, ինչքան ջուր լցրին, էնքան եկավ թափվեց: 2 հատ սիստեմա ընդունեց, անջատեցին, ասեց՝ տատի, փորս ցավում ա, 3-րդ սիստեման, որ պիտի միացնեին, մի քիչ դադարից հետո միացրին: Հենց միացրին, երեխեն ձգվեց, ցնցվեց, բժշուհուն կանչեցինք, հարցրեց՝ հետ տվե՞լ ա, ասեցի` հա, մի կաթ: Ասեց՝ դե որ տենց ա, եկեք ստամոքսը էլի լվանանք: Առաջին անգամ, որ լվանում էին, ինչքան ջուր լցրին, էդքան եկավ թափվեց, 2-րդ անգամ էրեխեն պառկած էր, շլանգը զոռով մտցրին բերանը, ջուրը լցրին, բայց ոչ մի բան հետ չեկավ: Ասում եմ՝ բժշկուհի, չեկավ, ասում ա՝  հեսա հետ կգա»,- ասաց տատիկը:

Շարունակությունը` այստեղ:

Հայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան