Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից 400 մլն դրամի փոխհատուցում է ստացվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից այս տարի, ընդհանուր առմամբ, ավելի քան 400 մլն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք: Առաջիկա տարիներին այդ ընտանքիներին ամսական վճարներով կփոխատուցվի ավելի քան 2 մլրդ դրամ: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգի ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Դա այն նվազագույնն է, որ մենք պարտավոր էինք անել: Մեր հասարակության կողմից զգայունությամբ ընկալվող երևույթներից են զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ զինծառայողների խնդիրներին տրվող լուծումների որակը: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Ընդամենը մեկ տարի է, ինչ գործում է www.1000plus.am կայքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ, համոզվելով հիմնադրամի կենսական անհրաժեշտության և թափանցիկության հարցում, օգնության ձեռք մեկնեցին: Ուզում եմ, հիշատակել առաջին կամավոր նվիրատուներին, 90-ամյա կիպրահայ Հարություն Անմահունի, ֆրանսահայ Ռայմոնդ Եզեկուլյանը, կինոռեժիսոր, ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի վերջին ցանկությամբ հարազատները խնդրեցին հիմնադրամին փոխանցել նրա շիրիմին բերվելիք ծաղկեպսակների գումարը: 100-ավոր քաղաքացիներ կատարում են մեծ ու փոքր, բայց իրենց և մեր ամբողջ հասարակության համար չափազանց նշանակալի նվիրաբերություններ»,-ասաց նախարաը:

Վիգեն Սարգսյանի խոսքով, իհարկե հիմնադրամից կատարած հատուցումները ընտանիքներին չեն վերադարձնի իրենց կորցրած հարազատներին, չեն վերադարձնի զինհաշմանդամի առողջությունը: Եվ այս իմաստով, ըստ նրա, փոխհատուցում բառը, միգուցե, տեղին չէ:

«Փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի զավակները Վիտալին և Արմինեն, նրա այրին՝ տիկին Ինգան, կզգան, որ պետությունն, ամբողջ ժողովուրդը, յուրաքանչյուր քաղաքացի կանգնած են իրենց կողքին: Փոխգնդապետը, ով դեռևս 2015 թվականին ստացել էր ծանր վիրավորում և կարող էր զորացրվել, սակայն շարունակեց իր ծառայությունը: Հոգու խորքում միշտ գիտեր, որ եթե որևէ բան պատահի, ապա իր մարտական ընկերներն, իր հարզատները, նաև բոլորովին անծանոթ մարդիկ անտարբեր չեն մնա իր ընտանիքի հոգսերի հանդեպ: Կարևոր է, որ դա անում ենք համակարգված ձևով: Տիկին Ինգա, մեր հասարակությունը խոնարհվում է ձեր ամուսնու հիշատակի առջև»,-ավելացրեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ պետք է նաև իրական քայլեր կատարել զոհվածների և հաշմանդամների ընտանիքների բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ:

«9 ամսվա ընթացքում մենք կատարեցինք Հայաստանի նախագահի հանձնարարականը և ամբողջությամբ լուծեցինք հերթագրված առաջին կարգի զինհաշմանդամերի անօթևան և բնակարանային բարելավման կարիք ունեցողների, ինչպես նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման հարցը: Այս տարի շարունակելու ենք ծրագիրը 2-րդ կարգի զինհաշմանդամների համար»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան