Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանկապարտեզի հարցն օրակարգում է, բայց գումար չունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Նորավանցիները «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին, որ քաղաքում գյուղի երեխաներին շատ մեծ դժվարությամբ են մանկապարտեզ ընդունում: Շատ փոքրիկներ էլ մանկապարտեզից զրկված են, քանի որ ծնողներն անգամ տրանսպորտի գումար չունեն նրանց հարակից բնակավայրեր հասցնելու համար։

Համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանը, կիսելով համագյուղացիների մտահոգությունը, ասաց, որ մանկապարտեզի կառուցման հարցը ներառված է իր քառամյա ծրագրում։ Հարցն օրակարգային է, բայց գումար չունեն։

Միքայելյանի խոսքով՝ նոր՝ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կառուցելը հսկայական գումար է պահանջում։ Համայնքն այդքան բյուջե չունի։ Դիմել է տարբեր կառույցներին, պատասխանի է սպասում, իսկ եթե նորավանցիներին օգնության ձեռք մեկնող չլինի, պաստրաստ են իրենք կառուցել, անգամ եթե ծրագիրն իրագործելու համար տարիներ պահանջվեն:

«Մեր ուժերով կկառուցենք, թեկուզ 6 տարում, բայց մենք մեզանով կանենք: Բյուջեն 25 միլիոն է կազմում»,– ասաց նա։

Նորավանը 1991 թվականից է առանձնացվել Լուկաշին համայնքից և, որպես առանձին միավոր, մտցվել գյուղական համայնքների ցանկ: Այստեղ կարևորում են նաև մշակույթի տուն կառուցելու հարցը: Համայնքի մշակութային կյանքը անմիջապես կապված է դպրոցի հետ: Ծրագրերն այնտեղ են իրականացնում: Դպրոցն այստեղ նույնպես վերանորոգման կարիք ունի:

«Համայնքային բյուջեով սոցիալական կամ համայնքային նշանակության ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Աշխատատեղերի բացակայությունն է առաջնահերթ խնդիրը: Ճիշտ է, մարդիկ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, բայց դա գոյատևման միջոց է: Ոռոգման ջրի խնդիրն էլ շարունակում է օրակարգային մնալ: Այն մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ մարդիկ միայն հողագործությամբ են զբաղվում»,– ներկայացրեց նա:

Թեև մանկապարտեզի կառուցման հարցում գումար չունեն, բայց բյուջեն բավականացրել է գյուղամիջյան ճանապարհների փոսալցման, լուսավորության, ինչպես նաև ոռոգման ջրի խողովակաշարի փոփոխության համար:

Նորավանը մարզկենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա:

Այստեղ գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (168 հա), կան պտղատու և խաղողի այգիներ (28 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 41 հա։

Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ի դեպ, այստեղ նույնպես արտագաղթն իր հետքը թողել է: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ. համայնքն ունեցել է 1400 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%:

 

Մանյա Պողոսյան

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան