Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտաշես Գեղամյանի անքուն գիշերներն ու էլեկտրաէներգիայի սակագինը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:

ԼՈՒՐԵՐ.com-ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հետ.

- Ինչպե՞ս եք վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: 

- Առաջիկայում ես իմ գնահատականները վերջին ութ տարվա համալիր վերլուծությամբ կներկայացնեմ ձեր դատին:

- Կարո՞ղ եք այժմ կարճ պատասխանել:

- Կարճ պատասխանելու չի, դա երկար գիշերների, հազարավոր էջերի կարդացած գրքերի արդյունքն է:

- Ամեն դեպքում, Դուք կո՞ղմ եք սակագնի բարձրացմանը:

- Դուք հարցը տվեցիք, ես՝ պատասխանեցի:

- Չպատասխանեցիք, բայց ամեն դեպքում: Ի՞նչ եք կարծում՝ բողոքի ալիքն ազդեցություն կունենա՞ իշխանությունների վրա՝ չթանկացնելու էլեկտրաէներգիան:

- Նախ պետք է հասկանանք՝ այսօր էլեկտրացանցերի և էներգետիկ անվտանգության հետ կախված ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայասանի Հանրապետությունը, այդ մարտահրավերներից որոնք են օբյեկտիվ բնույթի, որոնք են սուբյեկտիվ բնույթի, այդ մարտահրավերները հաղթահարելու համար ինչպիսի՞ ինժեներական նորամուծություններ պետք է կիրառվեն, ինչպիսի՞ տնտեսագիտական նորամուծություններ, ինչպիսի՝ կառավարչական, որից հետո մենք կկարողանանք գնահատել այն իրավիճակը, որում հայտնվել են այսօրվա դրությամբ էլեկտրաէներգետիկ համակարգն ամբողջությամբ:

- Այս դեպքում, դուք ծանո՞թ եք ՀԷՑ-ի ներկայացրած հաշվետվությանը, նրանց ծախսերն, ըստ Ձեզ, տեղի՞ն են:

- Դուք եթե ուշադիր լսեիք՝ այս հարցը չէիք տա, հաջողություն...

Հ.Գ. Իր բառակույտը, որպես հարցերի պատասխան ներկայացնել փորձող նախկին ընդդիմադիր, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը պետք է հասկանա, որ հոսանքի 17 դրամ թանկացումն ազդելու է ոչ թե իր և իր կուսակիցների, այլ քաղաքացիների վրա, ովքեր իրենց նվազագույն աշխատավարձով պարտավորվելու են վճարել իշխանությունների քմահաճույքների, նոր մեքենաների և 57 հազար դրամով 1կգ ցեմենտ ձեռք բերելու համար:

Չնայած, հասկանալու համար, թերևս կրկին անքուն ու երկար գիշերներ պահանջվեն:

Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրաԲանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետոՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Անհապաղ հեռացե՛ք. ԻՀՊԿ-ն զգուշացնում է Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ ԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՍևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառում